Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ժամանակն է, որպեսզի այսօր սահմանում կանգնած կամավորականները կոնկրետ կարգավիճակ ստանան և վճարվեն

SOCIETY

Քառօրյա պատերազմի հենց առաջին օրվանից սահման մեկնելու պատրաստ կամավորականների բազմամարդությունը հիրավի ոգեւորող երեւույթ էր, սակայն պետությունը միայն ոգեւորություններով չես պահի:

Ժամանակն է, որպեսզի այսօր սահմանում կանգնած կամավորականները կոնկրետ կարգավիճակ ստանան եւ վճարվեն: Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո կամավոր ճակատ մեկնած ջոկատները ներկայումս փաստացի ինքնուրույն, լավագույն դեպքում դիրքեր ուղարկված սննդի միջոցով են լուծում իրենց կացության խնդիրները: Բայց ինչքան պետք է շարունակվի գործընթացը: Հայաստանի բանակը վաղուց կայացած համակարգ է եւ նման «ինքնակազմակերպումները» պետք է բացառվեն: Այսինքն՝ բանակի ողջ նյութական ապահովումը, այդ թվում նաեւ՝ կամավորականների դեպքում, պետք է լուծվի պետական միջոցներով:

Բանակին ուղարկված օգնությունը եւս պետք է ներառվի պետական միջոցների մեջ եւ բաշխվի բանակին: Հաջորդ խնդիրը, որը անհրաժեշտ է անհապաղ լուծել, կամավորականներին օրենսդրությամբ սահմանված կարգով իբրեւ պայմանագրային զինծառայողներ ներգրավվելու եւ նրանց վարձատրելու հարցն է:

Ի վերջո, կամավորականներից յուրաքանչյուրը ընտանիքի կերակրողներ են, եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի նրանց՝ սահման մեկնելու արդյունքում իրենց ընտանիքները սովի մատնվեն: Այս խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայողների թիվը անհրաժեշտ է առնվազն 10 հազարով ավելացնել: Բնականաբար այս խնդիրը լուծելու համար ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն: Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողների ներկայիս աշխատավարձը միջինը մոտ 150 հազար դրամ է: Նույնքան ստանում են նաեւ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, ոստիկանության զորքերի պայմանագրային ծառայողների շարքային կազմը եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամենահեշտ տարբերակը ոստիկանության համակարգի աշխատողների թվաքանակը 10 հազարով կրճատելն ու ազատված միջոցները ՊՆ-ին հատկացնելն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ոստիկանության թվակազմը աշխարհում ընդունված միջին ցուցանիշից գրեթե կրկնակի անգամ ավել է:

Կարելի է կարծել, թե Հայաստանում ամեն մի երկրորդ մարդը հանցագործ է: Իրականում ոստիկանության ներկա թվաքանակի մեծությունը, որը գաղտնի է պահվում, բայց մեր տեղեկություններով՝ կազմում է մոտ 30 հազար, պայմանավորված է ընդդիմության հանրահավաքները վերահսկելու ցանկությամբ: Սա է պետության իդեան: Սակայն ներկա իրողությունն այլ է: Ի դեպ, ոստիկանության թվակազմի կրճատման միջոցով պայմանագրային զինծառայողների շարքերը համալրելու հարցում նախապատվությունը պետք է տրվի հենց նախկին ոստիկաններին: Այլ կերպ ասած՝ եթե մարդիկ կցանկանան ոստիկանության համակարգից տեղափոխվել ՊՆ եւ պայմանագրային զինվորական ծառայության անցնել, ապա առաջնահերթ հենց նրանց պետք է տրվի այդ իրավունքը: Ավելին՝ եկող տարվանից սկսած Հայաստանի պետական բյուջեից պետք է լրացուցիչ միջոցներ հատկացվեն ՊՆ-ին, որպեսզի պայմանագրային զինծառայողների թիվը մեկ տարվա կտրվածքով 10 հազարով ավելանա:

Ավելին՝ պայմանագրային զինծառայողի նվազագույն աշխատավարձը պետք է լինի 200 հազար դրամից ոչ պակաս (մաքուր` առձեռն վճարվող աշխատավարձը): Այս խնդիրը լուծելու համար տարվա կտրվածքով անհրաժեշտ կլինի ՊՆ-ի ֆինանսավորումն ավելացնել 30 մլրդ դրամի չափով: Առաջին տարում անհրաժեշտ կլինի եւս 10 մլրդ դրամի լրացուցիչ միջոց առկա պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար: Պայմանագրային զինծառայողների թվի ավելացման թիրախը պետք է լինի այն, որ չորս տարի անց Հայաստանն ունենա 50 հազար պայմանագրային զինծառայող, կամ այլ կերպ ասած՝ լիարժեք պրոֆեսիոնալ բանակ:

Միայն 50 հազար պայմանագրային զինծառայող պահելու տարեկան ծախսը կկազմի մոտ 200 միլիարդ դրամ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Այսօր այդ գումարը Հայաստանի պետբյուջեի համար մեծ գումար է, սակայն պետական միջոցների թալանը դադարեցնելու, օլիգարխներին լիարժեք հարկելու եւ հիրավի ազատ գործող տնտեսություն ունենալու դեպքում անհրաժեշտ միջոցների խնդիրը կլուծվի ինքնըստինքյան: Այնպես որ, հապաղել պետք չէ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank