Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ. ԼՂՀ ԱԳՆ

SOCIETY

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը համեմատություններ է անցկացրել 25 տարի առաջ տեղի ունեցած եւ այսօր կատարվող դեպքերի միջեւ:

Նախարարությունը հիշեցրել է, որ 25 տարի առաջ՝ 1991թ․ ապրիլի 30-ին Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվել է «Օղակ» գործողությունը, որը դարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետեւ ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված գյուղերը՝ իբրեւ թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության եւ դրանց հաջորդող տեղահանության նպատակով:

««Օղակ» գործողությունը շարունակություն է դարձել 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի գյուղերում իրագործված էթնիկ զտումների, որոնք նպատակ էին հետապնդում սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային-ազատագրական պայքարը եւ հայրենազրկել նրանց։ Ադրբեջանի ղեկավարությունը չէր թաքցնում, որ «Օղակ» գործողությունը դիտարկում է որպես ողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափման սկիզբ: Տանկերի, ռազմական ուղղաթիռների եւ հրետանու կիրառմամբ իրականացված գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաեւ Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե 10 հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ. նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր հայտնի չէ»,- նշված է հայտարարությունում:

25 տարի անց՝ 2016թ. ապրիլի 2-ին, ըստ ԱԳՆ հայտարարության, ադրբեջանական ղեկավարությունը հերթական ագրեսիան է  սանձնազերծել ԼՂՀ-ի դեմ, որը, ինչպես եւ 1991թ., ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակիչների ու զինծառայողների հանդեպ իրագործված ռազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորված հրետակոծություններով, քաղաքացիական անձանց սպանություններով, ինչպես նաեւ սպանվածների մարմինների անարգմամբ ու խոշտանգումներով:

«Սակայն ինչպես 1991թ., այնպես էլ հիմա Արցախի ժողովրդին ահաբեկելու եւ կոտրելու, նրա ազատության ձգտումը խեղդելու եւ, վերջնական արդյունքում, նրան հայրենազրկելու` ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ:

Ադրբեջանի հանցավոր վարքագիծը միայն ամրապնդում է արցախցիների վճռականությունը՝ կերտելու ու ամրապնդելու սեփական անկախ եւ ազատ պետությունը՝ որպես իրենց անվտանգության ու խաղաղ գոյության գրավական: Միջազգային հանրության կողմից նշված փաստի ըմբռնումը եւ որպես դրա հետեւանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը թույլ կտան վերջ դնել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին, եւ կապահովեն ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League