Ինչո՞ւ են մարդիկ անծանոթ տեղում գիշերելիս վատ քնում
LIFELife.panorama.am-ը գրում է.
Առաջին անգամ անծանոթ տեղում գիշերելիս մարդիկ շատ հաճախ վատ են քնում և առավոտյան հոգնածության զգացողություն են ունենում: Շատերը սա կապում են նրա հետ, որ պարզապես սովոր չեն այն անկողնուն, որտեղ որ գիշերել են, և դա է վատ քնելու պատճառը: Ամերիկացի գիտնականները, սակայն, պարզել են, որ նոր միջավայրում ուղեղի մի կիսագունդը պահպանում է իր բարձր ակտիվությունը, որպեսզի վտանգի ժամանակ կարողանա արագ արձագանքնել:
Իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առաջին գիշերվա ժամանակ ուղեղի երկու կիսագնդերը տարբեր ակտիվություն են ունենում՝ ձախ կիսագունդը ավելի մակերեսորեն է քնում, քան աջը: Գիտնականները նշում են նաև, որ սա նկատվում է միայն առաջին գիշերը, իսկ երկրորդի ժամանակ մարդն ավելի հանգիստ է քնում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



