«Արմմոնո»-ի հյուրերը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
SOCIETY«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի հյուրերն ու մասնակիցներն ապրիլի 30-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգելու անմեղ զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փառա տոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով, որ հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Շատ կարևոր էր, որ նրանք այցելեցին հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Բոլորը մեծ ոգևորությամբ մասնակցեցին, իրենց հոգու պարտքը կատարեցին, լսեցին Հայոց ցեղասպանության մասին այդ շատ կարևոր տեղեկատվությունը: Ես կարծում եմ, որ մեր հյուրերն ավելի իրազեկված կլինեն և մեր տեսանկյունը կներկայացնեն իրենց երկրներում»,-շեշտեց Մարիաննա Մխիթարյանը:
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերականգործիչների միության աջակցությամբ`ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա14-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում (Մե ծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել,Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան): Այս տարի կցուցադրվեն բազմատեսակմոնոներկայացմումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:
«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգայինֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), ՄարիաՏանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա),ինչպես նաև անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):



