Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել
POLITICSԱզգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասաց Բաբայանը:
Վահան Բաբայանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2016թ. Վահան Բաբայանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին: Նա նշել էր, որ դա բացառապես իր անձնական որոշումն է՝ թելադրված իր քաղաքական հայացքներով, կամքով և խղճով:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers
4
Unibank Offers 50% Discount on Cards During Weekends
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



