Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Ջորջ Քլունին, «Ավրորա»-ն և Հայաստանի հույսը. Forbes-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության թեմային

INTERNATIONAL NEWS

Հանրահայտ «Ֆորբս» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հոլիվուդյան աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Բրայան Ռաշիդը պատմում է, որ մի անգամ ականատես է եղել, թե ինչպես է հարբած տղամարդը փողոցում քաշքշել իր մորը, ինչից հետո ինքը հարվածել է այդ տղամարդու դեմքին: «Ես դաժան մարդ չեմ, բայց երբ տեսա, որ ինչ-որ մեկը քաշքշում է մորս, արյունը մեջս եռաց: Ֆլորիդայի այդ գարնանային գիշերն ինձ համար առաջին փորձությունն էր, երբ ես հասկացա, թե ինչ է զգում մարդը, երբ բռնություն են գործադրում իր սիրելի մարդու նկատմամբ: 101 տարի առաջ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Ի տարբերություն փո քր քերծվածքի, որ իմ մայրը ստացել էր ձեռքին այդ հարբած մարդու հարձակման հետևանքով, հայ որդիները տեսել են, թե ինչպես են իրենց աչքերի առաջ սպանում իրենց մայրերին, իսկ մայրերը նույն բանը տեսել են իրենց որդիների հանդեպ: Նույն ցավը զգացել են հայ եղբայրները, քույրերը, տատիկներն ու պապիկները, ընկերները»,- գրում է հոդվածագիրը,՝ հավելելով, որ 1915թ. կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է:

Նա նշում է, որ այցելել է Հայաստան «տոնելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»՝ ընդգծելով, որ իր խոսքերը կարող են տարօրինակ թվալ և հարց առաջացնել՝ ո՞վ կարող է տոնել ցեղասպանության տարելիցը: Լրագրողը նշում է, որ կարող է դա բացատրել, սակայն մինչ այդ պետք է պատմի Ջորջ Քլունիի պատմությունը և անդրադառնում է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանի՝ Հայաստան կատարած այցին, ով այդ օրերին Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Ես միշտ հիացել եմ Ջորջ Քլունիով: Ես մեծացել եմ՝ հետևելով նրա գործունե ությանը: Նա իմ ամենասիրած դերասանն է: Բայց ինձ դուր է գալիս նաև այն, որ նա օգտագործել է իր նկատմամբ ուշադրությունը՝ լույս սփռելով խնդիրների վրա, որոնց վրա աշխարհն աչք է փակել»,- գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով Ջորջ Քլունիի խոսքերը. «Երբեմն ես զգում եմ, որ տեսախցիկները խեղդում են ինձ, հետո մտածում՝ ինչո՞ւ մենք չենք կարող այս տեսախցիկներն ուղղել հարցերի վրա, որոնք դուրս են մնում լրատվամիջոցների ուշադրությունից: Հարցերի որոնք ավելի կարևոր են, քան այն, թե ինչ կոստյումով եմ ես քայլում կարմիր գորգի վրայով»:

«Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի այս ամենը Ցեղասպանության տարելիցը «տոնելու» հետ: 2016թ. ապրիլի 24-ին՝ 1.5 միլիոն մարդու կյանք խլած վայրագություններից 101 տարի անց, Երևանում տեղի ունեցավ մարդկային զարթոնքի «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Հայոց ցեղասպանության վերապրածների անունից և ի երախտագիտություն  իրենց կյանքը փրկած մարդկանց՝ մարդկության զարթոնքի «Ավրորա» մրցանակն ամեն տարի կշնորհվի այն անձանց, ում գործունեությունն էական ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքեր փրկելու հարցում, նրանց, ովքեր առաջնորդվել են մարդասիրակաÕ ¶ մղումներով: Ընտրող հանձնաժողովը, որի կազմում է նաև Ջորջ Քլունին, բաղկացած է 9 հոգուց, որոնք ներկայացնում են գործունեության տարբեր ոլորտներ: Նրանցից միայն մեկն է հայ: Ի տարբերություն մարդասիրական այլ մրցանակների, երբ կազմակերպիչները ընտրում և պարգևատրում են կոնկրետ անձանց, «Ավրորա»-ի դեպքում հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը կարող է առաջադրել այն անձին, ում արժանի է համարում»,- իր հոդվածում գրել է Բրայան Ռաշիդը:

Այնուհետև նա ներկայացրել է «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին, մրցանակակի հավակնորդներին և նրանց գործունեությունը և մրցանակաբաշխության ընթացքը՝ հավելելով, որ ապրիլի 24-ին բոլորը Երևանում էին՝ տոնելու մարդկության զարթոնք խորհրդանշող «Ավրորա» մրցանակաբաշխությունը: 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya