Սիրուշոյի մենեջերը՝ երգչուհու երկրորդ որդու լույս աշխարհ գալու մասին
LIFEԱրդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում Սիրուշոյի՝ երկրորդ անգամ մայրանալու մասին: Նունե Խուրշուդյանը, ով հանդիսանում է երգչուհու մենեջերը, ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր տարածված լուրերը: Եվ չնայած այս հանգամանքին՝ նշենք, որ խոսակցությունները մինչ այսօր չեն դադարում: Ըստ ասեկոսեների՝ Սիրուշոն պատրաստվում է իր երկրորդ որդու լույս աշխարհ գալուն: Փորձելով ճշտել այս տեղեկության հավաստիությունը՝ Asekose.am-ըկապ հաստատեց Նունե Խուրշուդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Սիրուշոյի անձնական կյանքի հետ կապված որևէ մենկաբանություն տալ չեմ կարող»:
Հիշեցնենք, որ ներկա պահին Սիրուշոն և Լևոն Քոչարյանը մեծացնում են իրենց 2-ամյա որդուն` Ռոբերտին:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



