«Գրեմմի» -ի մրցանակակիր Միխայիլ Պլետնյովի ելույթի համար Հայաստան կտեղափոխվի երաժշտական գործիք
SOCIETY«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Միխայիլ Պլետնյովը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ»-ի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը` ն շելով, որ համերգը տեղի կունենա մայիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Միխայիլ Պլետնյովն առաջին անգամ պետք է մենահամերգով ելույթ ունենա Հայաստանում: Շատ ֆանտաստիկ ծրագիր է սպասվում: Նա Մոսկվայի կոնսերվատորիա է ընդունվել ընդամենը 13 տարեկանում: Նվագում է աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ: Մեր ժամանակներում աշխարհի ամենաականավոր դաշնակահարներից է»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը` հավելելով, որ երկար ժամանակ է պահանջվել Պլետնյովին Հայաստան բերելու համար:
«Հատուկ համերգի համար Ճապոնիայից` Kawai ընկերությունից պատվիրակություն է գալիս Հայաստան: Նա նվագում է միայն Kawai ապրանքանիշի գործիքով, և մեր երկիր համերգի համար գործիք են տեղափոխելու»,-շեշտեց «Երևանյան հեռանկարներ»-ի տնօրենը: Համերգային ծրագրում կհնչեն Բախի, Գրիգի, Մոցարտի գործերը:
1957թ. Արխանգելսկում ծնված Պլետնյովն իր տաղանդն ի ցույց է դրել վաղ տարիքում՝ Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելով 13տարեկանում։ 1978թ. արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի Չայկովսկու անվան վեցերորդ միջազգային մրցույթում: Այդժամանակվանից ի վեր նա՝ որպես մենակատար, անթիվ քանակությամբ ելույթներ է ունեցել աշխարհի հայտնի նվագախմբերի եւդիրիժորների հետ: 1990թ. Պլետնյովը հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր համարվում է աշխարհիլավագույն կոլեկտիվներից մեկը:



