NEWS.am STYLE Exclusive: Ոճաբան Մարիաննա Մուկուչյանը` Այշվարիա Ռայի եւ Իվետա Մուկուչյանի հետ հերթական համագործակցությունների մասին
PHOTO
Այն, որ Իվետա Մուկուչյանի քույրը`Մարիաննա Մուկուչյանը, Հնդկաստանում բավականին հայտնի եւ պահանջված ոճաբան է, արդեն տեղեկացրել ենք: Երեկ Մարիաննան կրկին աշխատել է բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայի հետ: Թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել Մարիաննայի հետ` պարզելու, թե ինչ նախագծի շրջանակներում է կայացել հայ ոճաբանի եւ բոլիվուդյան աստղի հերթական համագործակցությունը:
«Այշվարիայի հետ երեկ միանգամից երկու շոուի շուրջ ենք աշխատել: Առաջինը «Հնդկաստանի տաղանդը» շոուն էր, մյուսը Կապիլ Շարմայի հեռուստանախագծի համար էր: Բավականին ուշ ենք վերջացրել նկարահանումները, այդպիսով շատ լուսանկարներ չկարողացանք անել միասին»,-նշեց Մարիաննան, որն այնուամենայիվ, հատուկ NEWS.am STYLE-ի համար լուսանկարել է Այշվարիա Ռայի տվյալ օրվա look-ը:
Ի դեպ, սա Մարիաննայի եւ Այշվարիայի թվով չորրորդ համագործակցությունն է: Նրանք միասին աշխատել են նաեւ հնդկական Hello ամսագրի շապիկի համար:
«Ուրախ եմ, որ նրան դուր է գալիս իմ աշխատելաոճը: Նա ցանկանում էր ինձ հետ աշխատել նաեւ մինչեւ մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածը` իր նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում, սակայն, ցավոք, ստիպված եղա մերժել նրա մենեջերին:
Շարունակությունն այստեղ:




















































