Ամեն տարի Ապրիլ 24-ի միջոցառումները ավելի «իմաստալից» են դառնում
BLOGՏիգրան Ժամկոչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամեն տարի Ապրիլ 24-ի միջոցառումները ավելի "իմաստալից" են դառնում: Այս տարի Լոս Անջելեսում իմաստը կորցրած կոչերին ավելացավ նաև "Մահ Թուրքերին" կարգախոսը: Ամբողջ աշխարհը զարմացած հետևում էր մեր ջահել-ջուհուլ, շորտ ու բոթասով, պլպլան մեքենաներով զինված կառուցողական տերորիստներին (հենց տխրում եմ, կառուցողական եմ տրամադրվում ): Հա, ինչ փնթիություն ասես չարեցին: Իսկապես ամոթ էր: Աշխարհի ամենաանշնորհք պահվածքով, հարայ-հրոցով...
Մի խոսքով. բացի մի երկու իսկապես լուրջ ու ազդեցիկ միջոցառումներին, ոչ մի մշակված ձեռնարկ: Լոս Անջելեսի չորս ամենահայաբնակ քաղաքները կաթվածահար էին արել: Ոստիկանները աչք փակեցին, ըմբռնումով ու կառուցողական :) մոտեցում ցուցաբերեցին, բայց խայտառակ եղանք, լուրջ եմ ասում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026



