Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Աստղեր, ովքեր զբաղվում են բարեգործությամբ

LIFE

Չնայած շատ աստղեր են աջակցում բարեգործական կազմակերպություններին, բայց նրանց մեջ առանձնանում են մի քանիսը, ովքեր զբաղվում են նմանատիպ գործունեությամբ լրիվ ուրիշ հարթության վրա: Այդ հանրահայտ մարդիկ ծախսում են իրենց ժամանակը եւ փողերը բոլորի համար ավելի լավ, առողջ եւ անվտանգ աշխարհ ստեղծելու հույսով:

  Անջելինա Ջոլի

Անջելինա Ջոլին իր անունը կերտել է մեծ էկրանին, բայց նրա կատարած ամենակարեւոր գործը մնացել է կադրից դուրս. նա զբաղվում է բարեգործությամբ, աջակցում է տարբեր հիմնադրամներին, կազմակերպություներին եւ նախագծերին: Ջոլին հանդիսանում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Բացի դրանից, Ջոլին աջակցում է նաեւ «Յունիսեֆ», «Բժիշկներ առանց սահմանի», «Երեխաներ, ովքեր պաշտպանվելու իրավունք ունեն», «Օգնություն Աֆղանստանին» եւ այլ կազմակերպություններին: Նա նաեւ համահիմնադիրն է «Jolie-Pitt» սեփական հիմնադրամի, որը նա ստեղծել է իր ապագա ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ միասին:

  Բրեդ Փիթ

Բրեդ Փիթը, ինչպես եւ նրա հայտնի կողակից Անջելինա Ջոլին, մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների: Դերասանը աջակցություն է ցուցաբերում «Գլոբալ աշխատանքներ ի շահ երեխաների», «Կանաչ աշխարհ», «Մարդկանց իրավունքների պաշտպանություն», «8 կյանք» եւ «Jolie-Pitt» հիմնադրամներին:

 Բոնո

Բոնոն հանդիսանում է ոչ միայն իռլանդական հանրաճանաչ U2 ռոք խմբի մեներգիչ, այլեւ հայտնի մեկենաս՝ աջակցելով մեծ մասամբ այն կազմակերպություններին, որոնք ուղղված են պայքարելու սովի եւ աղքատության դեմ: Բոնոն օգնություն է ցուցաբերում այնպիսի հիմնադրամներին, ինչպիսիք են «Միջազգային համաներում», «Յունիսեֆ», «Կարմիր» եւ այլն:

 Օփրա Ուինֆրի

Թոք-շոուի հաղորդավար Օփրա Ուինֆրին հիմնադրել է «Oprah’s angel network» հիմնադրամը, որը օգնում է տարբեր մարդկանց: Բայց նրա ամենանշանակալի աշխատանքը եղել է Օփրա Ուինֆրիի անվան աղջիկների համար նախատեսված ակադեմիայի հիմնումը Հարավային Աֆրիկայում: Ակադեմիան օգնում է անապահով ընտանիքների աղջիկներին ուսում ստանալ:

   Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին աշխարհին հայտնի է ոչ միայն որպես նախանձելի ամուրի: Դերասանն ավելի մեծ գործ է կատարում. նա հայտնի է նաեւ իր բարեգործությամբ: Համահիմնադիրն է «Not On Our Watch» հիմնադրամի, որը ստեղծել է իր հայտնի գործընկերներ Բրեդ Փիթի, Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի, Ջերի Ուայնթրաուբի հետ: Այդ կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում   Սուդանի Դարֆուր շրջանում ցեղասպանությունից տուժածներին:

 Մեթ Դեյմոն

Մեթ Դեյմոնը նույնպես հայտնի դերասան է, ով զբաղվում է բարեգործությամբ: Նա ոչ միայն «Not On Our Watch» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր է: Դեյմոնը մի քանի տարի է, ինչ մասնակցում է տարբեր բարեգործական նախագծերի, որոնք են «Հայտնիները երեխաների համար», «Ամերիկյան աղջիկների եւ տղաների ակումբ», եւ «Իյելե հիմնադրամ», որը գտնվում է Հայիթիում: Դեյմոնը նաեւ կազմակերպել է արշավ Սահարայում՝ «H20 Աֆրիկա» անվամբ:

  Բեն Աֆլեք

Բացի դրանից, որ նա համահիմնադիր է «Not On Our Watch» հիմնադրամի, նա նաեւ ստեղծել է «Փոփոխությունների փոքր ընկերություն» կազմակերպությունը հանրահայտ «Ameriqan Idol» հեռուստաշոուի հաղորդավար եւ ժյուրիի անդամ Էլեն Դեդջեներեսի հետ միասին: Ի հավելում դրան՝ Աֆլեքը մեծ ներդրումներ է անում «Ծնողներ, ընտանիք եւ լեզբուհիների ու գեյերի ընկերներ», «Կորած եւ շահագործվող երեխաների գործերի ազգային կենտրոն», «Ջիմիի հիմնադրամ» եւ «Փախստականների գործով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակ» կազմակերպություններին: Աֆլեքը մեծ օգնություն է ցուցաբերում նաեւ քաղաքական ոլորտում. նա կոչ է անում քաղաքացիներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին եւ ընտրություններին:

Էլեն Դեդջեներես

Էլեն Դեդջեներեսը ոչ միայն հանդիսանում է  թոք-շոուի հաղորդավար եւ «Ameriqan Idol» հեռուստանախագծի ժյուրի. նա ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, մասնակցում է տարբեր համաժողովների, աջակցում է տարբեր հիմնադրամներին՝ մասնավորապես «Օգնություն Քաթրին փոթորիկից տուժածներին», «Օգնություն Կուռքից» նախագծին, «Փոփոխությունների փոքր ընկերության»-ը: Դրան ավելացրած՝ Էլենը աջակցում է կենդանիներին օգնություն ցուցաբերող տարբեր կազմակերպություններին՝ «Մարդկային հասարակություն», «Ամերիկյան կազմակերպություն ի պաշտպունություն վայրի ձիերի», «Կենդանիների պաշտպանության միություն»:

  Սքարլետ Յոհանսոն

Սքարլետ Յոհանսոնը հանրաճանաչ, տաղանդավոր եւ գեղեցիկ հոլիվուդյան դերասանուհի է, բայց այս գեղեցկուհին գրավիչ արտաքինից բացի առանձնանում է իր բարությամբ: Նա շատ ժամանակ է նվիրում տարբեր բարեգործական միջոցառումներին եւ նախագծերին: Նրա անունը կապված է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «Կարմիր», «Օքսֆամ», «ԱՄՆ-ի բերքը», «Փոխենք աղքատության պատմությունը»,« Not On Our Watch» եւ «Սպիդի դեմ պայքարի համաշխարհային օրը»:

 Ջասթին Տիմբերլեյք

Ջասթին Տիմբերլեյքը սկսել է ելույթ ունենալ բավական երիտասարդ տարիքում: Նրա սերը երաժշտության հանդեպ բերեց նրան երաժշտական գործունեության ոլորտում բարեգործական աշխատանքների. նա աջակցում է այնպիսի հիմնադրամների, ինչպիսիք են՝ «Խնամք երաժշտությանը», «Օգնություն երաժիշտներին», «Երաժշտություն օգնության համար»: Ջասթինը հիմնադրել է «Ջասթին Տիմբերլեյք» հիմնադրամը, որը զբաղվում է երաժշտական կրթությամբ: Բացի դրանից, երգիչը աջակցում է նաեւ «Օքսֆամ», «Վերահսկողություն երեխաների նկատմամբ» եւ «Մարդկության համար ապրելու միջավայր» կազմակերպություններին:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board