Մենք իսկական հայկական ավանդական հարսանիք կունենանք. Այսօր Մոսո Կարապետյանի հարսանիքն է
LIFEԱյսօր ֆուլհաուսցի Հրաչի՝ նույն ինքը դերասան Մոսո Կարապետյանի հարսանիքն է: Life.panorama.am-ի հետ զրույցում փեսացուն հայտնեց, որ իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է.
«Չնայած հիմա մեր երկրի համար դժվար ժամանակներ են եւ իրականում ցանկություն կար մեր ամուսնությունը տեղափոխել, բայց ամեն ինչ նախապես ծրագրված էր ու հնարավոր չէր հետաձգել: Իհարկե, այս ամենի մեջ կա նաեւ իր մեծ դրական կողմը՝ ծնվում է մի նոր հայկական ընտանիք»,- նշեց Մոսոն ու պատմեց իր եւ Քրիստինայի հարսանիքի մանրամասների մասին.
«Մեր պսակադրությունը կկայանա «Սուրբ Սարգիս Եեկեղեցում: Այս Եկեղեցու հետ կապված առանձնացված պատմություն չունենք, բայց երկուսս էլ շատ ենք սիրում այն: Կարեւոր չէ, որ եկեղեցում է կայանում պսակադրության կարգը, գլխավորը Աստծո օրհնությունը ստանալն է: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Ադորա» ռեստորանային համալիրում, ուր ներկա կգտնվեն մեր հարազատները, ընկերները, մարդիկ, ովքեր ուրախ կլինեն մեզ հետ կիսել մեր ամենաերջանիկ օրը»:
Շարունակությունն այստեղ:



