Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


Ջազը հոգի է. Գարի Քյոսայան

INTERVIEW

 Ջազի  սիրահարներն ապրիլի 30-ին նշվում են  ջազի միջազգային օրը: Երաժշտական այս ոճն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան եւ եվրոպական մշակույթների սինթեզ: Ժամանակի ընթացքում տարածվելով մեծացրել է իր սահմանները՝ հնարավորություն տալով ջազ կատարողներին երբեմն հեռանալ նաև դասական ջազի սահմաններից և իմպրովիզի միջոցով ստեղծել ջազային յուրահատուկ ձեռագիր:  Ջազն այն ոճերից է, որը դժվարությամբ է սիրվում ու ընդունվում, բայց երբ սիրում ես՝  այլևս կտրվել չի լինում: Երաժշտական արվեստի բացառիկ ոճ է, որը միացնում է ազգերին, վերացնում է մարդկանց եւ պետությունների միջեւ սահմանները:  Ջազի հետևորդներ Հայաստանում կան, թեև քիչ, բայց ջազի հաստատուն ու նվիրյալ սիրահարներ են: «Արմենպրես»-ը փորձել է ջազի գաղտնիքները «բացահայտել»  հայտնի ջազմեն,  կոմպոզիտոր« բենդ-առաջնորդ« ջազային դաշնակահար Գարի Քյոսայանի հետ:

-Բոլորը չէոր սիրում ու գնահատում են ջազըայն ամենապահանջված ոճերից չէՈ՞վ է այսօր Գարի Քյոսայանիհանդիսատեսն ու ունկնդիրը:

- Հայաստանում ջազն այդքան էլ տարածված չէ, բայց ուրախ եմ, որ  իմ հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչներ են՝  թե՛ երիտասարդներ« թե՛ մեծահասակներ: Անշուշտ, սա մեղեդային և էլեգանտ ոճ է: Հայ հանդիսատեսն աշխարհի ամենալավ հանդիսատեսն է« որովհետև շատ ճաշակով ու պահանջկոտ է: Ես երջանիկ եմ« որ այսպիսի հանդիսատես ունեմ:

-Վերջին տարիներին տարբեր խմբերի հետ ելույթ եք ունենում ՀայաստանումՀամերգային ո՞ր ծրագիրըկառանձնացնեքԿցանկանամ անդրադառնաք նաև վերջին ՝»Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցածհամերգին:

- Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ ամերիկացի ջազ-երգչուհի Ինդեանի համատեղ համերգը՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երբ հնչեցին իմ  ստեղծագործությունները: Առանձնացնեմ ևս մեկ՝ «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգը, որը տեղի ունեցավ  2015 թվականի հոկտեմբերի 29-ին: Այս համերգին  հրավիրված էին իմ ամերիկյան երաժշտախմբի անդամները, ովքեր ԱՄՆ-ում շատ հայտնի երաժիշտներ են: Համերգին հնչեցին հին և նոր կատարումներ:

Վերջին համերգը տեղի ունեցավ  ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երկու մասից բաղկացած համերգային ծրագրում, իմ հեղինակային ստեղծագործություններից բացի, ընդգրկել էի Լուի Արմսթրոնգի« Ռեյ Չարլզի եւ այլ երաժիշտների գործերը։ Համերգին հնչեցին պրեմիերաներ` «Վալս Մարիայի համար» ստեղծագործությունը՝ նվիրված դստերս,  «Հերոսական բալլադ»-ը հայ զինծառայողներին նվիրված, որը  գրել եմ Արցախի ապրիլյան պատերազմի օրերին,   «Գիշերը Գետսեմանում» ստեղծագործությունը՝ նվիրված անմեղ զոհերին և ուրիշ այլ նոր ս տեղծագործություններ։ Այս համերգին հրավիրված էր ռուս սաքսոֆոնահար Վլադիմիր Կոլյուժնին« ով անսպասելի հիվանդության պատճառով չէր կարողացել Երեւան ժամանել« եւ նրան փոխարինեց սաքսոֆոնահար Կախի Ջագաշվիլին։ Երաժշտին նաեւ նվագակցում էին Արմեն Հովակիմյանը (բաս)« Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ) եւ ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը:

-Գարի՛որքան ծանոթ եմ Ձեր ստեղծագործություններինհիմնականում դասական ջազն է Ձերստեղծագործությունների մեջսակայն հայկական ձեռագիրովԴա այդպե՞ս է:

-Երբեք ստեղծագործելիս չեմ մտածում դրա մասին, դա ինքնաբերաբար է ստացվում: Հատուկ չեմ անում, բայց, եթե այդպես է ու կարող եմ իմ ստեղծագործություններով փոխանցել ազգայինն,  ուրմեն ավելի ուրախ եմ դրա համար:

-Ի՞նչ է ջազը Ձեր համար և արդյո՞ք ունենք ջազային մշակույթ:

-Ջազը հոգի է:  Ջազը, լինելով բարձր ինտելեկտուալ արվեստ, մթնոլորտ է ստեղծում, բերում է մտավոր ու ինտելեկուալ ներդաշանկություն:  Կրկին ասեմ՝ Հայաստանում կա  ջազի երկրպագուների հաստատուն ու խիստ բանակ, որին «խաբել» հնարավոր չէ՝ խստապահանջ է ու ջազից հասկացող: Ջազը կարելի է մատուցել, հայկական էլեմենտներ ներմուծելով, բայց այնպես, որ համոզես, իսկ դա միայն իրական ջազմենը կարող է:

-Ե՞րբ եք առաջին անգամ սկսել այս ոճով ստեղծագործել և ե՞րբ Ձեզ համար «բացահայտեցիք» ջազը:

-13 տարեկան էի, երբ գրեցի «Հայաստան» ստեղծագործությունըԱռաջին անգամ ես ջազ լսել եմ իմ հարևանից ու շատ եմ զարմացել: Ինձ այդ երաժշտությունը գերեց առաջին իսկ հնչյուններից: Ջազն այն տարիներին գաղտնի ռադիոալիքներով էինք լսումը:   7  տարեկան էի  ոգևորությամբ այն թաքուն լսում էի, իսկ առավոտյան փորձում էի գիշերը լսածս երաժշտությունը  սուլել,  որ չմոռանամ:

Ինչպես վերջինայդպես էլ մինչ այդ համերգներին ելույթ է ունենում նաև Ձեր կինը դերասանուհիերգչուհի ԱլլաՍահակյանըդժվար չէ՞ ամուսիններով «կիսել» բեմը:

-Ո՛չ, քանի որ մինչև ամուսնանալը մենք արդեն գործընկերներ էինք: Կնոջս հետ մի շարք համերգներ ենք ունեցել տարբեր երկրներում: Յուրօրինակ ջազ ծրագիր ունի ու չափազանց էլեգանտ ձայն: Բեմում մենք մոռանում ենք, որ ամուսիններ ենք:

-Ստեղծագործական ինչպիսի՞ վիճակում  եք հիմա:

-Հիմա գրում եմ իմ նոր ձայնասկավառակը, որը« հավանաբար« այս տարի պատրաստ կլինի:  Այն կոչել եմ «Ծիր Կաթին»:

Կոմպոզիտոր« բենդ-առաջնորդ« ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980 թ.« Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո:1983 թ. Գ. Քեսայանը մենահամերգներով հանդես է գալիս Համբուրգում« Քյոլնում« Բոննում« Մյունխենում ու Բրեմենում: 1988-2003 երաժիշտը բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990 թ. իր հիմնադրած համույթը` “Gary Kesayan Jazz Quartet” դառնում է “Ֆլոր դը Վին” (Փասադենա« ԱՄՆ) անվանի ջազ-ակումբի առաջատար նվագախումբը: Նույն կազմով համույթը համերգներ է ունենում ԱՄՆ-ում« Կանադայում և Եվրոպայում (Հոլանդիա« Դանիա« Իտալիա):  Խմբի ստեղծագործական գործունեության ընթացքը էականապես փոխվեց 1995 թվականին« Բեվերլի Հիլզում կայացած ելույթի ժամանակ: Այս համերգը դրական արձագանք ունեցավ ամերիկյան մամուլում« դրա տեսաձայնագրությունը հեռարձակվեց CBS ալիքներով:1997 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունենում Գարի Քեսայան ի անդրանիկ "For you" ձայներիզի շնորհանդեսը« որը 1998 թվականին ստանում է “Armenian Music Awards” ազգային մրցանակաբաշխության “Best Jazz Musician of the Year by AMA in 1998” մրցանակը: 1998 թվականին Գարին և նրա քառյակը Մարթին Իլոն երգչուհու հետ առաջին անգամ համերգներով այցելեցին Երևան: 2005 թ. Գարին կրկին Երևան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ և  ներկայացնում է հիանալի շոու« որին ներկա էր մաեստրո Շարլ Ազնավուրը։Նույնքան հիշարժան էին “Gary Kesayan Jazz Quartet”-ի համերգները 2006-2010 թթ.: Վերջին 8 տարիների ընթացքում Գարի Քյոսայանը բնակվում  է Հայաստանում:

Արմենուհի Մխոյան

 

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.