Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Moody's-ն Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի պահուստների վերաբերյալ նեգատիվ կանխատեսումներ է արել

ECONOMICS

 Միջազգային վարկանիշային Moody`s Investors Service գործակալությունը բացասական կանխատեսում է արել` Ադրբեջանի պարտքային պարտավորությունների էմիտենտի երկարաժամկետ եւ չապահովված առաջնային վարկանիշները հաստատելով Ba1 մակարդակի վրա: Գործակալությունը Ba1 մակարդակի վրա է հաստատել նաեւ «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ի պարտքային պարտավորությունների չապահովված առաջնային վարկանիշը, ինչպես նաեւ բացական կանխատեսելով եւ Ba1 եւ Ba2 մակարդակի վրա պահպան ելով արտասահմանյան արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ եւ կարճաժամկետ արժեթղթերն ու դեպոզիտային վերին շեմը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Moody’s-ը նշում է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) ակտիվների դեռեւս առկա զգալի ծավալը (մոտ 33,6 մլրդ դոլար) օգնում է մեղմացնել տնտեսության վրա նավթի ցածր գների բացասական ազդեցությունը եւ ժամանակ է տալիս ադապտացվել նավթի ցածր գներին:

Moody`s-ը նշում է, որ նավթի գների անկման պատճառով SOFAZ-ի ակտիվները 2015 թվականին 9,5 տոկոսով կրճատվել են:

Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor’s վարկանիշային գործակալություններն Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով այս տարվա սկզբին «BBB-» սուվերեն մակարդակից իջեցրել են մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:

Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Ըստ գործակալությունների` Ադրբեջանի վարկանիշի նվազման մասին որոշման վրա ազդել են երկրի իշխանությունների` ծախսերը եւ եկամուտները համակարգելու անկարողությունը` նավթի գների ավելի ցածր կոնյուկտուրային ֆոնին, ինչը կարող է լրացուցիչ բացասական վարկանիշային գործողություն առաջացնել:

Գործակալությունները կանխատեսել են նաեւ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի կրճատում 3,3 տոկոսով:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել է, որ ընկերությունը դադարեցրել է 2015 թվականին միջազգային աճուրդ հայտարարած գազային «Ումիդ», «Բաբեկ» գազային նախագծերը:

Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշը «աղբային»` BB+ մակարդակի իջեցնելուց հետո վարկային վարկանիշերի Standart & Poor`s ծառայությունը SOCAR-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը փետրվարի սկզբին BB մակարդակից իջեցրել է BB+` «կայուն» մակարդակի:  

Նավթի համաշխարհային գների անկման պատճառով նավթային նախկին հսկայական եկամուտներից զրկված Ադրբեջանը ստիպված, նախորդ տարվա համեմատ, երկու անգամ կրճատել է 2016 թվականի իր պետբյուջեի ծավալը` զգալիորեն նվազեցնելով նաեւ զինված ուժերին հատկացումները:

«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ 2016 թվականի առաջին երկու ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի ՀՆԱ-ն 3,4 մլրդ դոլարով կամ 40 տոկոսով նվազել է:

«Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 45,5 տոկոսով փոքր է:

Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference