Մեքսիկայի ոստիկանությունն ավելի քան 70 տաքսու վարորդի է ձերբակալել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի իշխանությունները տաքսու 73 վարորդի են ձերբակալել, ովքեր արգելափակել են Մեխիկոյի և Ակապուլկոյի միջև գտնվող մայրուղին, գրում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշել է, որ ակցիայի մասնակիցները պահանջել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները շրջանում: Ցուցարարների մի մասը դեմ է արտահայտվել նաև կակաչի դաշտերի քիմիական մշակմանը, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, վտանգավոր քիմիկատներն աղտոտում են մոտակա ջրամբարները:
Ցույցի որոշ մասնակիցներ շտապել են թաքնվել ոստիկանության ժամանումից հետո։ Իրավապահ մարմինների աշխատակիցները լքված մեքենաներում հայտնաբերել են հրացաններ և կոկաինով պայուսակ, հայտնել է ոստիկանության պետը:
Նրա խոսքով՝ ցուցարարների հետ բախումների ժամանակ 4 ոստիկան է տուժել։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



