«Ականջները քաշված» ՀՀԿ-ականները և քույր կուսակցությունները էլ ավելի բոցաշունչ ելույթներ կունենան, քան ԸՕ-ի ժամանակ.«Հրապարակ»
SOCIETY«Մեր տեղեկություններով, առաջիկայում կառավարությունը հանդես կգա Աժ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, որը տեղի կունենա մայիսի 10-ին։ Օրակարգում կլինի ոչ միայն ԸՕ-ն, այլև տարած-հետ բերած «Հրազդան ցեմենտին» արտոնություններ տալու հարցը։ «Ականջները քաշված» ՀՀԿ-ականները և քույր կուսակցությունները էլ ավելի բոցաշունչ ելույթներ կունենան, քան ԸՕ-ի ժամանակ, որպեսզի ապացուցեն, որ ծառայում են «հայրենիքին», եւ օրինագծի տապալումը ոչ թե թավշյա-սողացող հեղաշրջման «փորձ» էր, այլ տեխնիկական խնդիր, որը հաղթահարելը ՀՀԿ-ի համար վայրկյանների հարց է, քանզի այդ արտոնությունները, որոնք ոչ թե Բաղդասարովինն են (սա արտահերթում կկրկնեն բոլորը), այլ ՎՏԲ-ինը, իսկ օրինագիծը պետք է ընդունվի անհապաղ, քանզի 500 աշխատատեղ է ապահովում։ Ավելի քաջերն էլ կասեն, որ չի կարելի ցեմենտի շուկան մոնոպոլացնել, թողնելով միայն Ծառուկյանի «Արարատ ցեմենտի» հույսին՝ դա լիբերալ-դեմոկրատիկ մոտեցում չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



