Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հաղորդագրության համաձայն, առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման եւ ամրապնդման միջոցով:
«Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ռուսական ԱԳՆ-ի, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



