Նորվեգացի փրկարարները հայտնաբերել են կործանված ուղղաթիռի 11 զոհերի մարմիններ
INTERNATIONAL NEWSՆորվեգացի փրկարարները հայտնաբերել են կործանված ուղղաթիռի 11 զոհերի մարմիններ, եւս երկու մարդու որոնումը շարունակվում Է:
Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել Է NRK նորվեգական հեռուստաընկերությունը:
Ուղղաթիռը, որում, ըստ նախնական տվյալների, գտնում Էին 11 նավթագործներ եւ անձնակազմի երկու անդամներ, որոնք Հյուսիսային ծովում «Ստատոյլ» ընկերության նավթահարթակից ուղեւորվել Էին Բերգենի օդանավակայան, աղետի Է ենթարկվել ապրիլի 29-ին: Ականատեսները հայտում են, որ ուղղաթիռն սկսել Է թափահարվել օդում, ինչից հետո ընկել Է ու այրվել: Ոստիկանությունում հայտնել են, թե չկան այն բանի նշաններ, որ որեւիցե մեկը ողջ Է մնացել:
NRK-ի տվյալներով՝ ուղղաթիռում եղել են 11 նորվեգացիներ, մեկ բրիտանացի եւ մեկ իտալացի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



