Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար Երևանում բացվեց մանկապարտեզ

SOCIETY

 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց մանկապարտեզ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Բացմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկա յացուցիչներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արա Բաբլոյանը նշեց, որ զարգացման հապաղում և հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը հասարակություն անհնար է առանց վաղ միջամտության, վերականգնողական համալիր միոցառումների և համապատասխան նախադպրոցական ու դպրոցական կրթական ծրագրի իրականացման: Հետևաբար, քննարկելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ որոշվել է որևէ վարչական շրջանում առանձնացնել մանկապարտեզ՝ այն ներառական դարձնելու համար: Արդյունքում ընտրվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզը: Վարչական շրջանի ընտրությունը պայմանավորված էր բնակչության թվաքանակի մեծությամբ:

«Հայաստանում երեխաների 10 տոկոսն ունի այս կամ այն չափի զարգացման հապաղումներ և խանգարումներ: Մեր խնդիրն է, հարմարեցնելով մանկապարտեզները, ստեղծել օրինակելի կառույց և համապատասխան պայմաներով հնարավորություն տալ խնդիրներ ունեցող երեխաներին հաճախել մանկապարտեզ»,-ասաց Արա Բաբլոյանը:

Նա տեղեկացրեց, որ մանկապարտեզի բացումը ծրագրի մի հատվածն է: Նույն վարչական շրջանի թիվ 9 պոլիկլինիկայում դեռևս 2012 թվականին ստեղծվեց վերականգնողական ծառայություն, որը հնարավորություն է տալիս առաջնային բժշկական օղակում ապահովել երեխաների վերականգնողական բուժումը: Ներկայում վերականգնողական ծառայությունում բժշկական օգնություն է ստանում շուրջ 60 երեխա: Եվ ահա ծագրի երկրորդ փուլով վերակառուցվեց և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար առանձնացվեց թիվ 92 մանկապարտեզը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նման մանկապարտեզների առկայությունը, նշեց, որ այն բազմաֆունկցիոնալ շատ լավ կենտրոնի օրինակ է:

«Այս կենտրոնն իր մեջ ներառում է տարբեր ծառայություններ և թույլ է տալիս, որ թե հոգեբանները, թե մյուս մասնագետները բազմակողմանի աշխատեն երեխաների հետ: Երեխաները, ծնողները վերականգնողական միջոցառումների մասնակից են դառնում: Նման մանկապարտեզները կնպաստեն հատուկ կենտրոնների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար»,-ասաց նախարարը:

Մանկապարտեզը հագեցվել է վերականգնողական անհրաժեշտ սարքավորումներով, ունի ֆիզիկական դաստիարակության և  ֆիզիոթերապիայի դահլիճ, շենքն ամբողջովին հարմարեցված է ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին: Մանկապարտեզում գործում է 3 նախաներառական խումբ, որտեղ հաճախում են զարգացման ծանր հապաղումներով 24 երեխա: Ներառական 6 խմբեր կարող են հաճախել ընդհանուր առմամբ 18 երեխա: Մանկապարտեզում աշխատում է բազմամասնագիտական թիմ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ սա ողջունելի ծրագիր է: Նրա խոսքով, նման մանկապարտեզների առկայությունը կարևոր է, որ երեխաների ինտեգրման գործընթացը հեշտությամբ կատարվի: Քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ ծրագիրը շարունակական  է լինելու և մյուս վարչակա շրջանները ևս կարող են ունենալ նման մանկապարտեզներ:

Նշենք, որ ծրագրի հովանավորերն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:  

[gallery id= 56917]

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank