Պերմյակովը ցուցմունքներից մեկում նշել է, թե ինչու է սպանել Ավետիսյանների երեխաներին
SOCIETYԳյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստի ընթացքում հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները. դատարանը այս նիստը սկսեց գործի տասնմեկերորդ հատորից: Այս անգամ ևս Պերմյակովի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային. ըստ ԴՆԹ փորձաքննության արդյունքների` Պերմյակովի ինքնաձիգի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի մատնահետքը, Սերյոժա Ավետսյանի դիակի վրա վզի շրջանում հայտնաբերվել են նաև քերծվածքներ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը կրակելու ժամանակ շատ մոտ է գտնվել: Մեղադրյալը, սակայն, հարցաքննության ժամանակ նշել է, որ կրակելու ժամանակ շատ հեռու է կանգնած եղել, և Սերյոժա Ավետիսյանը չի փորձել բռնել ինքնաձիգը:
Մեկ այլ ցուցմունքի ժամանակ հարց է հնչել նախկին ցուցմունքներում նշած տաքսու վարորդի մասին, Պերմյակովը հերթական ցուցմունքի ժամանակ նշել է, որ նման բան չի եղել և ինքը չի զանգել ոչ մի տաքսու վարորդի ու ոչ մի բան չի պատվիրել: «Չեմ կարող ասել` ինչու եմ այդպես ասել», -եղել է Պերմյակովի պատասխանը:
Հրապարակվեցին նաև ցուցմունքներ Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջայինների, մուտքային ու ելքային զանգերի վերաբերյալ: Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչու է Պերմյակովը սպանել փոքրահասակ երեխաներին, Պերմյակովը պատասխանել է. «Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի»,- նշել է Պերմյակովը: Հակասություններ եղել են նաև երեխաների սպանության հետ կապված հարցաքննությունների ժամանակ:
Ապրիլի 29-ի նիստին հրապարակվեցին ամբաստանյալի բոլոր նախաքննկան ցուցմունքները:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահըվրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող< /i>գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել ենհայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեականգործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրվածմեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համաÖ € օգոստոսի 12-ին դատապարտվել է 10տարվա ազատազրկման:



