Մայքլ Ջեքսոնի ձեռնոցն աճուրդում վաճառվել է գրեթե 65 հազար դոլարով
LIFEԱնվանի փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը, որը նա կրում էր իր ելույթների ժամանակ, առցանց աճուրդում վաճառվել է 64.8 հազար դոլարով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, աճուրդը կազմակերպել էր Լոս Անջելեսի «Նեյթ Սանդերս» (Nate D. Sande rs) աճուրդի տունը: Ձեռնոցի նախնական գինը եղել է 20 հազար դոլար: Աճուրդի հաղթողի անունը չի հաղորդվում:
Ջեքսոնը մեկ սպիտակ ձեռնոցով ելույթ է ունեցել 1983 թվականին: Երբ ավելի ուշ նրան հարցրել են դրա մասին, նա պատասխանել է. «Ինչու մեկ ձեռնո՞ց: Որովհետև դա ավելի հետաքրքիր է, քան երկուսը»: 1984-ին Ջեքսոնը ձեռնոցը նվիրել է նկարիչ Փոլ Բեդարդին:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին` 51 տարեկանում: Նրա Thriller ալբոմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենավաճառված ալբոմ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



