Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Մասնագետները քննարկում են գիտության և տեխնոլոգիաների փոխշահավետ գործակցության հարցերը

SOCIETY

 Գիտության բնագավառի և ՏՀՏ հատվածի ներկայացուցիչները մասնակցում են «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» թեմայով երկօրյա գիտաժողովին: Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող գիտաժողովին մասնակցում են նաև արտասահմանում հաջողության հասած հայազգի մասնագետներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գիտաժողովի նպատակն է խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտության և արդյունաբերության համագործակցությունը` ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ: Մասնագետների դիտարկմամբ` հարթակը ՏՏ ոլորտի գիտաշխատողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց կողմից իրականացվող ու կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խիստ արդիական է դարձել գիտության և տեխնոլոգիաների համատեղ գործելու հարցը: «Գիտությունն ինչ կարող է տալ մեր երկրի պաշտպանության խնդիրների իրականացման գործում. այս հարցն է ամենից շատ հնչում այս օրերին: Այն ուղղությունը, որին նվիրված է այս գիտաժողովը, Հայաստանում ամենազարգացող գիտական ճյուղերից է, ամբողջ աշխարհում է դա այդպես: Դժվար է այսօր պատկերացնել կյանքի բնագավառ, որտեղ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ձեռքբերումները չ օգտագործվեն»,-ասաց ակադեմիկոսը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեխնոլոգիկան զարգացման վարչության պետ Ռուբեն Գևորգյանը նշեց, որ իրենց վարչությունը բոլորովին վերջերս է ստեղծվել` մեկ տարի առաջ` նպատակ ունենալով ստեղծել պայմաններ, որպեսզի գիտական արդյունքը հասնի շուկա: Նրա խոսքով` բազմաթիվ քննարկումների ժամանակ հանգել են այն կարծիքին, որ գլոբալ արդյունքի հասնելու համար բավարար չէ ունենալ Հայաստանում ու սփյուռքում, տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնագետներ, այլ ամենամեծ խնդիրը նրանց միջև կապի ապահովումն է: «Մեր ողջ խնդիրն այդ ողջ ներուժը համախմբելն է: Հետևաբար, մենք կարևորում ենք միավորված հարթակի ստեղծումը, որի շարժիչ ուժը կլինի նորարարությունը»,-ասաց Ռուբեն Գևորգյանը: Պաշտոնյան շեշտեց, որ ստեղծվելիք հարթակը պետք է լինի  գործիք թե գիտնականների, թե արդյունաբերողների համար:

Գիտաժողովի շրջանակում ՏՏ ոլորտի գիտության, արդյունաբերության և պետական կառույցների անդամները ներկայացնում են իրենց ձեռք բերած արդյունքները, առկա բաց խնդիրները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները մի քանի ուղղություններով:

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank