Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


Սիրիայի առաջին հայուհի պատգամավորի աշխատանքը կենտրոնանալու է կնոջը վերաբերող օրենսդրական հարցերի վրա

INTERNATIONAL NEWS

 «Ապաքինվող Սիրիայի համար» կարգախոսով Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցած և տպավորիչ քվեներով խորհրդարան անցած առաջին հայուհին` Նորա Արիսյանը, վճռական է աշխատելու երկրում պատերազմի հետևանքների վերացման, հայ համայնքին հուզող խնդրիների վերհանման հարցում, կրթության, մշակույթի և կնոջը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններում: «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի բացառիկ հարցազրույցը:

-Լինելով առաջին հայուհին, ով պատգամավորական մանդատ է ստացելՍիրիայի խորհրդարանում` ինչպիսի՞ պատասխանատվությամբ եքստանձնում այդ պատասխանատու պաշտոնը:

-Իրոք մեծ պատասխանատվություն է ոչ միայն որպես առաջին հայուհին, այլ որպես սիրիացի քաղաքացի, որի թեկնածությունն առաջադրվեց Արաբ գրողների միության քաջալերանքով, և որի անունը ներառվեց «Ազգային դաշնության» ցանկում, և վայելում է երկրի իշխանության և ժողովրդին վստահությունը, ու մանավանդ որ ստացել եմ 365 հազար 104 ձայն: Մյուս կողմից, պատասխանատվությունը բազմապատկվում է այս պահին, երբ Սիրիան անցավ պատերազմի շրջանն ու տակավին շատ բան կա անելու` վերացնելու պատերազմի հետևանքները:

-Դամասկոսի հայկական համայնքը համախմբվել է Ձեր շուրջ, Ձեզ տվել իր ձայները և պատվիրակել Ձեզ Սիրիայի խորհրդարան: Որո՞նք են այնհիմնական, առաջնային հարցերը, որ հուզում են համայնքին, և Դուք պետք է բարձրացնեք Սիրիայի խորհրդարանում:

-Բախտավորված եմ, որ Դամասկոսի հայերը միասնական կեցվածքով մոտեցան իմ թեկնածուական խնդրին, որի համար շնորհակալ եմ: Պետք է ասել, որ հայ համայնքի զավակները մեկ մասնիկն են սիրիական հանրության, հետևաբար բոլոր քաղաքացիների նման ունեն առաջնահերթ հարցեր` կապված Սիրիայի վերականգման հետ:

-Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար օրենսդրական առումով որտե՞ղ եք բացեր տեսնում: Ո՞րն է լինելու Ձեր առաջին օրենսդրականնախաձեռնությունը:

-Ասեմ, որ իմ նախընտրական կարգախոսն էր «Ապաքինվող Սիրիայի համար», որը մեծ արձագանգ ունեցավ, որտեղ հաստատեցի, որ խորհրդարանի անդամ լինելս դրսևորումն է Սիրիայում բազմազանության և ազգային հյուսվածքի միասնության, և միևնույն ժամանակ իգական սեռի ներկայության ամրապնդմանը: Լինելով Արաբ գրողների միության անդամ ու համալսարանի դասախոս, աշխատանքս կենտրոնանալու է կրթության, մշակույթի և կնոջը վերաբերող օրենսդրական հարցերի վրա:

-Որպես Սիրիայի խորհրդարանի անդամ, ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել Հայաստան-Սիրիա հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Ձերգնահատմամբ` այդ հարաբերությունները` քաղաքական, տնտեսական, հումանիտար ասպեկտներով, գոհացնո՞ղ են:

-Հայաստան-Սիրիա հարաբերությունները հիմնադրման օրից ի վեր, շնորհիվ ՀՀ դեսպանատան ջանքերի, արդեն անցել են մեծ փուլ, սակայն պատերազմի տարիներին որոշ կասեցում ապրեցին: Հուսանք` խաղաղ պայմաններում հնարավոր կլինի ամրապնդել այդ հարաբերությունները:

-Հայոց ցեղասպանության միջոզգային ճանաչման գործում ձեր հանձնառությունն ու նվիրումը հայտնի է բոլորին: Արդյոք Սիրիայի խորհրդարանումունենալո՞ւ եք որևէ նախաձեռնություն` կոչ անելով այդ երկրին ճանաչել ու դատապարտել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործվածմեծագույն ոճիրը:

-Նախկինում անձամբ կատարել եմ լայնածավալ ուսումնասիրական աշխատություններ այս առումով, որոնք ներկայացրել եմ խորհրդարան` որպես Հայոց ցեղասպանության թեմայի աղբյուր: Անցած տարի ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար կայացավ խորհրդարանի նախագահի այցը Երևան, որտեղ նա ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Մյուս կողմից խորհրդարանում հատուկ նիստ գումարելը, մեկ վայրկյան լռությունն ու արված հայտարարությունն աննախընթաց էին: Այս նստաշրջանում ևս, հուսով ենք, որ կշարունակվեն այդ նախաձեռնությունները:

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday