Հիմա ամենքս գործում ենք ոչ միայն մեր, այլեւ մեր զոհված ընկերների փոխարեն. թշնամու առաջընթացը կանխած հետախույզ
SOCIETYԱպրիլյան պատերազմի առաջին օրերին հսկայական գործ արեցին հատուկ նշանակության հետախուզական ստորաբաժանումները, որոնց իրենց աշխատանքի մասին սովորաբար քիչ ենք խոսում, իսկ խոսելիս հատուկ զսպվածություն ցուցաբերում:
Մեդիամաքսի թղթակիցն Արցախի հարավում հանդիպել է ստորաբաժանման տղաներից մեկին՝ հետախույզ Դավիթին (անունը փոխված է), ով ծառայակից ընկերների հետ հանկարծակիի է բերել առաջ շարժվող հակառակորդին ու հետ շպրտել նրան: Հետախույզի հետ զրույցը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
***
Ապրիլի լույս 2-ի գիշերը տագնապ ստացանք, լուսաբացին արդեն առաջնագծի հարավային (Ջաբրաիլի) ուղղությամբ տեղակայված դիրքերում էինք: Ողջ օրը կռիվը շարունակվեց: Հաջորդ գիշեր հակառակորդը կրկին կրակ էր վարում մեր ուղղությամբ: Հետո, կարծելով, թե դիրքում մարդ չկա, նախօրեին իր կողմից վերցրած հայկական դիրքից, որն այժմ էլի մերն է, փորձում էր առաջ գալ, բայց հանկարծակիի եկավ. հատուկ մշակված ծրագրով հետ շպրտեցինք նրանց: Համակարգված աշխատեցինք՝ բոլորը մեկի պես ու մի նպատակի համար, ինչի արդյունքում թշնամին ջախջախվեց ու դիմեց փախուստի՝ կրելով բազմաթիվ կորուստներ:
***
Ցավոք, գործողության ժամանակ մեր խմբից երեք տղա զոհվեց: Անկախ տարիքից ու մասնագիտությունից՝ նրանց համար մեր աչքերում արցունք հայտնվեց, սրտում՝ թախիծ: Նրանք միշտ մեր կողքին կմնան: Միայն ֆիզիկապես ենք կորցրել մեր ընկերներին՝ ավելի պարտավորվելով նրանց գործը պատվով շարունակելու հարցում: Հիմա ամենքս գործում ենք ոչ միայն մեր, այլեւ մեր զոհված ընկերների փոխարեն:
Մանրամասները՝ Mediamax.am-ում:



