Զոհված զինծառայողների ընտանիքները կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում
SOCIETYԱպրիլյան պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքները կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայ ողների ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքներին:
«Կան ընտանիքներ, որոնք կընդգրկվեն Զբաղվածության պետական ծրագրերում, ինչը նշանակում է կայուն եկամտի աղբյուր: Որոշ դեպքերում ընտանիքների անդամները կընդգրկվեն նաև ժամանակավոր զբաղվածության ծրագրերում: Մյուս ուղղություններով ևս լուծումներ կտրվեն խնդիրներին՝ թե պետական, թե ոչ պետական ռեսուրսների ներգրավմամբը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Ասատրյանի խոսքով՝ այս ընթացքում բավականին օժանդակություն է տրամադրվել ու աշխատանք է տարվել թե պետական մարմինների, թե անհատ քաղաքացիների կողմից: Բայց, ըստ նրա, խնդիրները նաև համակարգային լուծման կարիք ունեն: Այդ պատճառով գրավոր հանձնարարականներ են տրվել բոլոր պատկան մարմիններին՝ իրենց գործառույթների շրջանակներում խնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Ըստ նախարարի, զոհված զինծառայողների որոշ ընտանիքներ չեն կարողացել անգամ կոմունալ վճարները վճարել, պարտքեր ունեն: «Բոլոր կարիքները գնաhատված են և բոլոր ուղղությունнերով աշխատանքներ տարվելու են»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:



