Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


«Սփյուռք» ամառային դպրոց»-ը Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն ամրապնդելու հարթակ է. ՀՀ վարչապետ

POLITICS

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքների ինքնա կազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է ծրագրի իրականացումը և շարունակականությունը: «Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ և ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Դա գերակա խնդիր է կառավարության համար, և մենք ջանք ու նյութական ռեսուրս չենք խնայելու, որպեսզի այս ձևաչափով մեր շփումներն ու կապերն ամրապնդենք: Դա բխում է մեր պետության շահերից, և ես սա համարում եմ ազգանվեր, հայանպաստ ծրագիր», - նշել է վարչապետը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծել է, որ «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի. սկզբում յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակում հատկացվում էր ֆինանսավորում 150 հոգու համար, իսկ 2014 թ. վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ծրագրի ֆինանսավորման չափը կրկնապատկվել է:

«Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության և ծրագրով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է սփյուռքահայ հայրենակիցներին հուզող հարցերին: Դրանք վերաբերում էին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններին, տնտեսության զարգացման առաջնահերթություններին, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, հայր ենադարձության և հայապահպանության խնդիրներին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, սահմանադրական բարեփոխումներին, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանն ուղղված ծրագրերին և այլնին:

Վարչապետը, եզրափակելով խոսքը, հորդորել է ամառային դպրոցի մասնակիցներին միշտ կապված լինել միմյանց և մայր հայրենիքի հետ, հաճախ այցելել Հայաստան և շարունակել հայրենիքի սահմաններից դուրս հայապահպանության դժվարին ու պատվաբեր գործը:

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 2012 թվականից Երևանի պետական համալսարանի հետ: Դասընթացներն իրականացվում են վեց ուղղությամբ՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևմտահայերեն և արևելահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց» և 2014 թվականից նաև՝ «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայաց ուցիչների և աշխատակիցների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի դպրոցին մասնակցել է 250 սփյուռքահայ: Ուսումնական, տեսական և գործնական պարապմունքներին զուգահեռ կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR