«Եվրատեսիլ»-ի մասնակիցը Մարտակերտից ֆրանսերեն տեսանյութով պատմում է ադրբեջանական հրետակոծությունների մասին
LIFE«Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից Եսայի Ալթունյանը Մարտակերտից փորձում է միջազգային հանրությանն իրազեկել ադրբեջանական հրետակոծությունների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում երկու լեզուներով` հայերեն և ֆրանսերեն, պատմում է, թե ինչ է ադրբեջանական հրետակոծությունն արել Մարտակերտում:
«Ապրիլի 27-ին Մարտակերտն Ադրբեջանի հրետակոծության տակ էր: Մենք բոլորս պետք է իմանանք այդ մասին և աջակցենք նրանց: Հրադադարը չի պահպանվում: Ադրբեջանը շարունակում է ամեն գիշեր հրետակոծել իմ ժողովրդին: Երեկ գիշեր հրետակոծվել է այս երաժշտական դպրոցը: Բարեբախտաբար, այստեղ երեխաներ չեն եղել»,-նշել է երգիչը` մատնացույց անելով արկերի բազում հարվածներով, կոտրված ապակիներով ու քանդված շենքը:
Երգիչ Եսայի Ալթունյանը (Ֆրանսիա) «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից էր: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան:
Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվհրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իրտրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյանդիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյանուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ Õ �աղաղ բնակավայրեր:



