Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ռուսական պատասխանը՝ Ադրբեջանի ձեռքերով.«168 ժամ»

POLITICS

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

««Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»,– ապրիլի 22-ին՝ քառօրյա պատերազմից օրեր անց, նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցն ուղղեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Լավրովը չպատասխանեց այդ հարցին, որովհետև դա այն հարցերից Էր, որոնց չեն պատասխանում։ Կամ, եթե անգամ պատասխանում են, ապա պատասխանները չեն հրապարակվում։ Դա այն հարցերից Էր, որոնք իրենք՝ պատասխան են պարունակում և հնչեցվում են միայն այն ժամանակ, երբ այլևս չհնչեցնել հնարավոր չէ։ Այդ հարցին ռուսական կողմը պատասխանեց և պատասխանում է ոչ թե՜ Լավրովի շուրթերով, այլ՝ իր գործողություններով։ Այդ հարցի պատասխանները շատ հեռուն են գնում՝ հասնելով մինչև ղարաբաղաադրբեջանական սահմանագիծ։ Այդ հարցը պատասխան է ստանում Ադրբեջանի յուրաքանչյուր դիվերսիայով, հարձակողական գործողությամբ, երբ դա հետևում է հայկական կողմի որևէ հայտարարության կամ դիրքորոշման արտահայտման։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք չունեն, հաջորդող իսկ գիշերն Ադրբեջանը ղարաբաղյան սահմանին ու բնակավայրերի ուղղությամբ կիրառում է գրեթե ողջ արսենալը։ Ադրբեջանական տանկերն այսպիսով կրակում են ոչ միայն՝ ռուսական արտադրության արկերը, այլև՝ ռուսական քաղաքականության պատասխանը՝ Հայաստանին։ Այսպիսով, պատերազմը դառնում է նաև քաղաքական ուղերձներ ու պատասխաններ փոխանցելու թատերաբեմ, որը զուգահեռաբար նաև ֆինանսատնտեսական արդյունքներ է ապահովում Ռուսաստանին,
քանի որ կրակվում են ռուսական արկերն ու փամփուշտները՝ ապահովելով նորանոր պատվերներ։

Ու մինչ Ադրբեջանը կրակում է սահմանին ու ռմբակոծում է Ղարաբաղի բնակավայրերը, Ռուսաստանը՝ ԵԱՀԿ-ում սեփական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի շուրթերով, հայտարարում է. «Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակությունը»։ Դա ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միակ միջազգային մանդատն ունեցող կառույցում։ Ադրբեջանի վերջին օրերի հարձակումներն ու ռուսական դիվանագետների այս և նմանօրինակ հայտարարությունները, այսպիսով, մի նպատակ ունեն՝ ցույց տալ, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք ունեն։ Խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության ամենացայտուն ապացույցը պատերազմն է, որի այլընտրանքը ոմանց, օրինակ՝ հայկական կողմի համար խաղաղությունն է, իսկ ոմանց համար՝ խաղաղապահները։ Դա պետք է լիներ Լավրովի պատասխանն «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց» հարցին, որը Ռուսաստանի արտգործնախարարը, դիվանագիտորեն ու քաղաքագիտորեն, չհնչեցրեց։ Այդ հարցը ստիպել է Հայաստանին վերանայել տարիներ շարունակ կուրորեն իրականացվող ռուսահպատակ քաղաքականությունը, թեև Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ոչ բոլորն են դա առայժմ գիտակցում։ Կամ ոչ բոլորին է թույլատրված գիտակցել։ Ու քանի դեռ այդ քաղաքականությունը չի վերանայվել ամբողջությամբ ու վերջնականապես, ամեն օր կամ ամեն շաբաթ այդ հարցի պատասխանները հնչելու են ղարաբաղաադրբեջանական սահմանի որևէ հատվածում կամ որևէ բնակավայրի ուղղությամբ։ Հնչելու են՝ ռուսական արտադրության որևէ ծանր սպառազինության փողից»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe