Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ անել Ադրբեջանի և Ալիևի հետ.«Ժամանակ»

POLITICS

«Վերջին երկու օրերին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրկին լարվել է, թեժացել։ Ընդ որում՝ այստեղ հատկանշական է արձանագրել մի կարևոր նրբերանգ։ Սահմանային իրավիճակում քառօրյա պատերազմից հետո, այսպես ասած, գնահատականի և հանրային ընկալման ելակետ է փոխվել։ Օրինակ՝ այն, ինչ կատարվում է այսօր, եթե համեմատենք մինչև քառօրյա պատերազմը եղած իրավիճակի հետ, ապա կլիներ հասարակական մեծ մտահոգություն առաջացնող զարգացում, էսկալացիայի նոր աստիճան։ Սակայն քառօրյա պատերազմից հետո գնահատման ելակետը, փաստորեն, այլ է, և այսօր թեժացումը այլևս էսկալացիայի նոր աստիճան չէ։

Իհարկե, դա բացարձակապես չի նշանակում, որ մտահոգության առարկա չէ, սակայն ակնհայտ է, որ թե՛ հանրային, թե՛ միջազգային կառույցների գիտակցության մեջ սա արդեն էսկալացիայի նոր աստիճան չէ, քանի որ քառօրյա պատերազմը «սահմանեց» պատերազմական նշաձող՝ այդպիսով ըստ էության Ադրբեջանին տալով այսպես ասած, «լոկալ» խախտումների ավելի բարձր աստիճանի հնարավորություն։ Այլ կերպ ասած՝ քառօրյա պատերազմի միջոցով Բաքուն չհասավ ռազմական հաջողությունների, սակայն ըստ էության կարողացավ ապահովել քաղաքական մի նոր ֆոն, որի պարագայում իր համար ստեղծեց, այսպես կոչված, ռազմական          դիվանագիտության դրսևորումների կամ պարզապես ռազմական սադրանքների և շանտաժի ավելի մեծ մասշտաբի հնարավորություն։

Այսինքն՝ այսօր արդեն համեմատության եզրը ոչ թե համեմատական խաղաղությունն է, այլ քառօրյա պատերազմը, և Բաքուն գուցե թե ակնկալում է, որ ռազմական սադրանքների համար այլևս ոչ թե հարկ կլինի պատասխան տալ, այլ միջազգային հանրությունը կհանդուրժի դա, միայն թե չգնա կրկին այնպիսի պատերազմական գործողությունների, ինչպես ապրիլի 2-ի լուսաբացին։ Ալիևի այս ակնհայտ հաշվարկը պարզ է, և նա փորձում է գոնե հասնել այդ արդյունքի ամրագրման, քանի որ դա միակն է, որ նրան հաջողվեց քառօրյա ավանտյուրայի ընթացքում։ Այսինքն՝ նա փորձում է գոնե ձեռք բերել կամ այսպես ասած՝ լեգիտիմացնել հայ զինվորներին սպանելու իրավունքը։

Հետևաբար՝ հայկական կողմի համար առնվազն մարտավարական առումով առաջանում է խնդիր՝ Ալիևին թույլ չտալ ամրագրել այդ իրավունքը։ Եվ դատելով վերջին երկու-երեք օրերի զարգացումներից՝ հայկական կողմը ձեռնամուխ է եղել հենց այդ խնդրին, տեսնելով, որ քաղաքական հարթության վրա Ալիևին այդ իրավունքից զրկելը կարծես թե չի հաջողվում, մի շարք գործոնների, այդ թվում, իհարկե, նաև թե՛ նախկինում, թե՛ հենց քառօրյա պատերազմում թույլ տված սեփական քաղաքական, դիվանագիտական սխալների պատճառով։

Նա շարունակելու է սպանել հայ զինվորներին, հետևաբար՝ հայկական կողմին այլ բան չի մնում, քան Ալիևին ուղղակի ֆիզիկապես զրկել այդ հնարավորությունից, Եթե ոչ իսպառ, ապա գոնե նրան պարտադրել այնպիսի ֆիզիկական վիճակ, որի պարագայում նրան շատ դժվար կլինի իրականացնել իր համար սովորական դարձած մարդասպանությունները, որոնք քաղաքական բառապաշարում վերածվել են հրադադարի խախտման։ Քաղաքական նոր իրավիճակ և սխալների սրբագրում կարող է լինել միայն այդ ճանապարհով՝ Ալիևին կամ Ադրբեջանը ֆիզիկական իմաստով նոր վիճակի մեջ դնելու գնով, որում նա ուղղակի չի կարողանա շարունակել մարդասպանությունը։ Սակայն այդ խնդիրը չի կարող լինել միայն ռազմական»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe