Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Նահատակված լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է գյուղի ճաշարանի շենքում (տեսանյութ)

SOCIETY

Aravot.am-ը գրում է.

Քառօրյա պատերազմը ծանր հետեւանքներ ունեցավ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի համար. գյուղ մտնելուն պես տեսնում ես սեւ ժապավեններով փակցված Մոնթեի, Արմանի ու Արգիշտի անունները: Գյուղապետ Ստյոպա Չոբանյանն էլ մղկտում է՝ ասելով. «Ախր մի փոքր գյուղից երեք զոհ, բա սա լինելո՞ւ բան է»: Վերջինս մեզ ուղեկցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին օրերս հանձնված 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանենց տուն: Հայրը՝ Արծվի Գաբոյանը, որն արցախյան պատերազմի մասնակից է, այժմ էլ պայմանագրային զինծառայող է Արցախում, մեծ հպարտությամբ է պատմում որդու հերոսության մասին:

Նա որդուն վերջին հրաժեշտը տվել  է Թալիշում՝ մարտի դաշտում: «Գիշերը ժամը 4-ին ես անձնակազմով եղա Թալիշում, ժամը 5-ի մոտ տեսնելով Արգիշտի վաշտի տղաներին, հարցրեցի՝ որտե՞ղ է նա: Արգիշտին գիշերը իր շորերն էր լվացել, երբ այդ դեպքերը եղել են, ձմեռային բաճկոնը չէր հագել, թեթեւ էր հագնված, ըստ երեւույթին մրսել էր, իջել էր տուն, որ շոր հագներ: Եկավ, մի պահ ես մեր տղաների հետ զրուցում էի, տեսա, որ մեկը էշելոնից իր անձնակազմին հանում է, մոտեցա, տեսա՝ Արգիշտիս էր: Ինձ տեսավ, ժպտալով ասաց՝ պա՛, էս ինչի՞ ես եկել: Ասի՝ ես չեմ եկել, գումարտակով ենք եկել, ասեց՝ պա, գյուղն ավիրեցին. ինքը Թալիշը համարում էր իր երկրորդ հարազատ գյուղը: Հարցրեցի՝ տանը շա՞տ բան է եղել, ինքը Թալիշում վարձով էր ապրում, ասաց՝ ապակիները լրիվ ջարդվել են, ասի՝ պատերազմ է, բա ի՞նչ ես ուզում:

Հարցրեցի՝ ապրել հնարավո՞ր է, ասաց՝ հա: Հետո ասաց, որ շտապում է, պիտի գնա  դիրքեր, ձախ կողմի վրա դիրքեր կան, որոնք ապրիլի 2-ին վերցրել էին թուրքերը, մեր զինվորները գիշերվա ընթացքում հետ էին վերցրել: Ասեց՝ դե լավ, պա, ես գնացի: Իջավ մի երկու բառ հետը խոսացի, համբուրվեցինք ու գնաց: Հետո հետ դարձավ, ժպտաց, որից հետո թեթեւ քայլերով գնավ անձնակազմի մոտ: Մենք էլ գնացինք մեր տեղը, մեր խրամատները, այնտեղից նայեցի, անձնակազմին տարավ, ոտքով մտան սարերի արանքը ու տեսադաշտից կորավ»: Առավոտյան մարտական գործողություններ են սկսվել, որի ժամանակ զոհվել է դասակի հրամանատար գյումրեցի Հրաչ Գալստյանը: Արգիշտին, իմանալով այս մասին, վեց հոգանոց խումբ  է վերցրել ու ուզել է դուրս բերել դասակի հրամանատարի դին: Հայրը՝ Արծվի Գաբոյանը, հեռադիտակով տեսել է սա՝ որդուց գտնվելով երկու կիլոմետր հեռավորության վրա: Անցել է 10 րոպե, սկսվել է ուժեղ հրաձգություն ու դադարել է:

Հետո զինվորները Արծվի Գաբոյանին պատմել են, որ լեյնտենանտ Գաբոյանը, իրենց պահելով ավելի ապահով տեղում, հրահանգել է, թե դուք ինձ կրակով պահեք, ես մտնում եմ դիրքեր: Զինվորները դիրքավորվել են, թուրքերը, զգալով մարդ կա, փորձել են առաջ գալ, զինվորները վերեւից խփել են, թշնամին հետ է քաշվել, Արգիշտին այդ ժամանակ եղել է խրամատում ու  այդ ընթացքում վազելով՝ բարձրացել է դիրքեր, հրաձգություն է սկսվել, ու նա մինչեւ վերջին փամփուշտը կրակել է, որից հետո զինվորները չեն տեսել նրան:  Նրա մարմինը, հոր ասելով, թշնամին քաշել, տարել է  ուրիշ տեղ՝ երկար ժամանակ չտալով: Զինվորները գիշերով երկու անգամ փորձել են դիակները դուրս բերել, սակայն տեսել են,  որ լեյտենտատ Գաբոյանի դին չկա: Արգիշտի Գաբոյանի դին հանձնել են ամենավերջում. ադրբեջանական կողմը համոզված է եղել, որ նա կարեւոր բարձրաստիճան զինվորական է ու չեն տվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia