Խուսափեք ձեր մազերին դիպչելուց
LIFENEWS.am STYLE-ը գրում է.
Կարդում ենք եւ մտապահում: Հպումն էներգետիկական ուժեղագույն գործիք է եւ մարդկանց վրա ազդելու միջոց: Այն կարող է բազմաթիվ ազդանշաններ փոխանցել` մեր ինքնազգացողության, մեր հուզական տրամադրվածության, մեր սիրո կամ ատելության մասին:
Հպումը կարող է հանգստացնել, ինքնավստահություն հաղորդել, նույնիսկ վերացնել ցավի նոպան:
Կարող է նաեւ` զզվանքի դող առաջացնել:
Կարող է նաեւ մեզ համար աննկատ փոխանցել ավերիչ տրամադրվածություն:
Կարեւոր նրբերանգ է. լուրջ զրույցներ վարելիս պետք է խստորեն հեռավորություն պահպանել եւ թույլ չտալ հպումներ: Նույնիսկ ասես իմիջիայլոց ձեռքին դրված ափը ձեզ կխանգարի ճիշտ որոշում կայացնել: Անմեղ ժեստը վերացնում է կասկածամտությունը, ուժեղացնում է վստահությունը եւ լիցքաթափում է:
Գիտեք արդյոք, որ ՁԱԽ ձեռքով հպումը մեզ վրա ավելի ուժեղ ազդեցություն է թողնում, քան աջովը: Իսկ էներգետիկ ազդեցության իմաստով ամենաուժեղը թիկունքին, արմունկին, պարանոցի հետին մասին հպումներն են, այսինքն մեր մարմնի` զրուցակցից առավել հեռու գտնվող հատվածներին:
Հետաքրքիր է, որ արմունկին դիպչելը.
Որոշ ժողովուրդների մոտ ընկերական պաշտպանություն եւ աջակցություն է խորհրդանշում, ջերմ համակրանք է արտահայտում,
Իսկ որոշների մոտ, ընդհակառակը, համարվում է անթույլատրելի ներխուժում անձնական տարածք, վիրավորանք, եւ կարող է դժգոհության պայթյուն առաջացնել:
Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում հպումներին:
Ինչ-որ մեկը հանդիպելիս հաճույքով գրկում է ոչ այնքան մտերիմ մարդկանց… Ինչ-որ մեկը տհաճությամբ ցնցվում է նույնիսկ վաղուց ծանոթ գործընկերոջ պատահական հպումից…
Ինչ-որ մեկը չի ուզում նույնիսկ մի րոպեով պոկվել սիրելիից… Ինչ-որ մեկին ամուր գրկախառնությունը զրկում է էներգիայից…
Ինչ է պետք անպայման իմանալ հպումների մասին:
Ոչ մի դեպքում մի ջանացեք ձեզ ստիպել ընտելանալու տհաճ հպումներին: Չի կարելի անտեսել ենթագիտակցության ազդանշանները: Եթե հարեւանը կամ գործընկերը սովորություն ունի ընկերաբար թփթփացնել ձեր ուսին, իսկ ձեզ համար դա տհաճ է, ցանկացած եղանակով վերջ տվեք դրան: Ուղիղ ասեք, որ դուք ընտանեվարություն չեք սիրում: Հակառակ դեպքում գուցե ստիպված լինեք ամբողջ օրվա ընթացքում ձեր ուժերը ծախսել ոչ թե աշխատանքի, այլ օտար էներգետիկ հոսքերի դեմ պայքարելու վրա:
Ծայրաստիճան խուսափեք ձեր մազերին դիպչելուց: Մազերը, հատկապես` կանացի մազերը, ցանկացած մշակույթում սրբազան նշանակություն ունեն. դրանք կանացի ուժի կրողներ են: Շատ մոգական ծեսեր կատարվում են մազերի փնջի վրա, չէ որ դրանք, ալեհավաքների նման, էներգիա են կուտակում: Ամենից ավելի հեշտը մազերի միջոցով կախարդելը կամ բացասական էներգիա փոխանցելն է: Ոչ մի դեպքում մի օգտագործեք ուրիշի սանրը. դա եւս հպում է: Բացառություն է վարսահարդարի մասնագիտական աշխատանքը:
Թիկունքի վրա բարերար ազդեցություն են ունենում հպող շարժումները ներքեւից վերեւ, բայց դա թույլատրելի է միայն շատ մտերիմներին կամ մերսողին: Ձեր կամքին հակառակ հպումները ձեր թիկունքին կարող են հեշտորեն ճեղքել ձեր կենսադաշտը: Նկատե՞լ եք, որ ուսին իբր ընկերական թփթփոցը գրեթե միշտ տհաճ է լինում, եթե դա անում է մեզ օտար մարդը: Այդպիսով օրգանիզմը վտանգի մասին է տեղեկացնում: Փոխարենը ինչ հաճելի է, երբ մեզ թիկունքից գրկում է հարազատ եւ սիրելի մարդ. մեր աուրան այդ պահին հզոր սնուցում է ստանում: Օրգանիզմը չի կարող չեզոք եւ անտարբեր արձագանքել թիկունքին հպմանը. դա կամ շատ հաճելի է կամ էլ տհաճություն է առաջացնում: Ականջ դրեք նրա ազդանշաններին:
Հատկապես հիշատակության են արժանի փորին հպումները, մանավանդ` դրա ստորին հատվածին: Այս հատվածն այնքան զգայուն է (այն սեռական էներգիան է պահում), որ նույնիսկ հայացքը կարող է հավասարվել հպմանը: Բաց փորն ուղղակի մուտք է ձեր էներգիային: Այն մի բացեք ուրիշների առաջ, ավելի լավ է պահեք ամենամտերիմների համար: Իսկ եթե չեք կարող ամռանը զսպել հմայիչ փորը ցուցադրելու գայթակղությունը, արծաթ կրեք որպես զարդարանք, կարմիր հասպիս կամ սարդիոն. դրանք չար աչքը հեռու են պահում փորից:
Երբ չեք կարող խուսափել տհաճ հպումներից, բռունցքի մեջ թուզ պահեք:
Ավելի հաճախ հպվեք սիրելի մարդկանց եւ հնարավորության դեպքում խւսափեք օտար հպումներից:



