Կահիրեն դիմել է Մոսկվային` «Միստրալների» համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով
INTERNATIONAL NEWSԵգիպտոսը պլանավորում է ձեռք բերել «Միստրալ» ուղղաթիռակիրներից հանված ռուսական սարքավորումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարի տեղակալ Մուհամեդ էլ-Քյաշքին` հավելելով, որ կողմերը քննարկում են այդ հարցը:
«Մենք արդեն այդ գործընթացքում ենք և միասին աշխատում ենք դրա վրա»,-ասել է նա:
Ռուսաստանը 2011 թվականին Ֆրանսիայից պատվիրել էր «Միստրալ» ուղղաթիռակիրներ, սակայն 2014 թվականին Փարիզը սառեցրել էր մատակարարումն Ուկրաինայի իրավիճակի հետ կապված: Պայմանագրի խզումը Ֆրանսիայի համար արժեցել էր մեկ միլիարդ եվրո:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



