Yerevan, 07.October.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են իրենց դրսևորում կենդանակերպի նշանների «անպատկառները»

LIFE

Կրակ

Նրանց մեջ առկա է անկախության հասնելու մոլագար ցանկությունը։ Սա միևնույն ժամանակ նրանց և ուժեղ, և թույլ կողմն է հանդիսանում։ Ցանկանում են միշտ լինել առաջինը, պնդել, հաստատել և ցնցող տպավորություն թողնել։ Ներսում էապես թույլ են, և նրանց հեշտությամբ կարելի է ցավեցնել։ Նրանց կարող է նվաճել կայացած, ուժեղ, ինքնավստահ տղամարդը։

Խոյ

Հմուտ հոգեբան է, ամենալավն է։  Սիրում է «ամոքել» իր ենթակայության տակ գտնվող մարդկանց։ Խորհուրդ է տրվում չվստահել նրանց Ձեր գաղտնիքները. որքան քիչ նրանք գիտեն, այդքան լավ է Ձեզ համար։ Մի վստահեք իրենց Ձեզ համար կարևոր իրադարձության կազմակերպումը։ Նրանց աքիլլեսյան գարշապարը շողոքորթությունն է։ Շատ հաճոյախոսեք, հատկապես գովեք հագուստը, արտաքին տեսքը, ղեկավարական հատկանիշները։ Այս դեպքում  նրանք կշփոթվեն, մեղմ կլինեն․․․

Առյուծ

Չափազանց նախանձ են ուրիշների հաջողության նկատմամբ, չէ՞ որ հենց նրանց մոտ պետք է ամենալավը ստացվի։ Առյուծ-կինը միշտ ուզում է ուշադրության կենտրոնում լինել և ամեն բան կանի դրա համար։ Եթե իր շրջապատում որևիցե մեկը հաջողության կհասնի, կամ նրանից առաջ կընկնի զգեստ գնելու հարցում, ապա նա կմարի և կռվարար մի կնոջ կնմանվի։ Սովորաբար ոչ  խելացի և ոչ արտահայտիչ աղջիկների ընկերակցությունն են նախընտրում, որպեսզի ավելի բարձր երևան։ Ի վերջո,  նրանց թթվածինը վսեմությունն է։

Աղեղնավոր

Առանց բարդույթների և ինքնավստահ կին, որն ունակ է հեշտությամբ ճանկել միամիտ տղամարդկանց։ Նրա համար գոյություն չունեն կանոններն ու կանոնակարգերը։ Նա ունի իր անձնական կարծիքը, իսկ մնացած կարծիքները թյուր են։ Նրա դրական կողմն արդարությունն է։ Ուզում եք զայրացնել նրան, սուտ խոսելու մեղադրանք ներկայացրեք։ Թույլ կողմը՝ իրական մանրամասները նրան չեն հետաքրքրում, նա իր ճիշտն ունի։ Սիրում է չափազանցնել և կուրորեն հավատում է իր իսկ պատմածին։

Օդ

Օդի կանայք չարանում են դժբախտ ճակատագրից, որտեղ խեղճերին անընդհատ խաբել և դավաճանել են։ Եվ այժմ կարծրացած բողոքը հորդում է անմեղ տղամարդկանց  հասցեին, ինչի պատճառով էլ այս կանայք  «անպատկառների» համբավ են ձեռք բերում։

Երկվորյակներ

Նա  նորաձևությունից և հասարակական կարծիքից անկախ է։ Հաճախ այս կանայք մշակութային հեղափոխություններ են իրականացնում։ Գոյություն ունի նրանց սեփական «ես»-ը, մնացած ամեն բան դատարկ է և անիմաստ։

Կշեռք

Աներևակայելի խելացի և ստեղծարար, ինտրիգների և գայթակղելու սիրահար։ Մրցակիցները նրա համար խոչընդոտ չեն հանդիսանում, սպառնալիքները չեն վախեցնում իրենց։

Ջրհոս

Սա բարձր խավի կին է։ Սիրում է ազատությունը, ինքնատիպ է և ինքնակամ։ Ջրհոսների ընկերուհիները անչափ խանդում են ամուսիններին այս կանանց նկատմամբ, քանի որ հաճախ հենց նրանք են բաժանման պատճառը դառնում։

Ջուր

Թերևս ամենավտանգավոր արարածներն են՝ երբեք չգիտես, թե ինչ կարելի է սպասել իրենցից։ Իրենց ուզածին հասնում են ցանկացած ճանապարհներով։ Տղամարդուն գայթակղելու համար գործի են դնում սեքսուալությունն ու էրոտիկ արտաքինը։

Խեցգետին

Այս նշանի արտաքինը խաբուսիկ կարող է լինել. նա կարող է  զգայուն մի էակ ձևանալ, կամ հաճելի մի կին։ Սակայն նրա գլխավոր խաղաքարտը հենց այդ պարզությունն է։ Ընկերուհու ամուսնուն կամ սիրեցյալին «գողանալու» համար կկիրառի բոլոր մեթոդները՝ գործելով պատերազմական սկզբունքներով, և ամոթը այստեղ կապ չունի։

Կարիճ

Շատ ագահ և հաշվարկող, խելացի և դիվանագետ, արտահայտված սեքսուալությամբ, երբեմն ռոմանտիկ կանայք։  Նրա զոհը գրեթե անմիջապես սկսում է վստահել իրեն։ Կարիճ «անպատկառի» թաքնված հետին մտքերը բացահայտելն ու գիտակցելը շատ բարդ է։ Կարիճը հեշտությամբ կմեկնի շրջագայության Ձեր ամուսնու հետ, կամ Ձեր իսկ պաշտոնանկության ժամանակ կնշի իր թեքնածությունը․ ընկերությունը միջոց է, այլ ոչ թե նպատակ։

Ձկներ 

Խելամիտ, նրբազգաց, երազկոտ, հիպնոսի տաղանդով օժտված կանայք։ Հաճախ են սիրահարվում, բայց առանց պարտականությունների։ Հետագայում կորցնում են հետաքրքրությունը։ Կյանքում և կենցաղում պրակտիկ չեն, սակայն տղամարդկանց աչքերում ոչ թե պարզապես հմայիչ են, այլ անսահման գրավիչ։ Չարժե թերագնահատել նրանց՝ նրանց ուժը թուլության մեջ է, իսկ այն անսպառ է։

Հող

Հողի տարերքի «անպատկառները» անսահման դանդաղաշարժ են, ծույլ և անվրդով։ Նրանց գրավչությունը կայանում է հատուկ զգուշավորության և տարատեսակ թեմաների շուրջ փիլիսոփայության մեջ։

Ցուլ

Հակված են տնտեսելու և կուտակելու՝ «ամեն բան տան համար» կարգախոսով։ Հատկապես դա վերաբերվում է գումարին և տղամարդկանց։ Նրանց մեջ հաճախ են հանդիպում բիզնես-լեդիները։ Աշխատում են իրենց կարծիքին հավատարիմ մնալ և չեն տխրում մանրուքների պատճառով։

Կույս

Սուր միտք և թունավոր լեզու։ Իրենց գործերն առաջ են տանում ուրիշների ձեռքերի օգնությամբ։ Որտեղ էլ որ լինեն, տվյալ հասարակական միջավայրի  գլխավոր սադրիչն են հանդիսանում։ Յուրաքանչյուրի համար կարող են  հոգեբանական մի ճանապարհ գտնել, որի միջոցով հաճախ անխնա շահարկում են։

Այծեղջյուր

Պարզ են իրենց մտադրություններում, անում են այն , ինչ ուզում են։ Այդ տիկնայք «շրջազգեստով տերմինատորների» շարքից են։ Տանել չեն կարող միայնությունը  և, տեսնելով հարմար թեկնածուի, գտնում են ապահով ապաստարան մինչև ազատության հերթական ծարավի զգացումը։ Այս ժամանակ նրանց հետ պահելն անհնար է։

Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration