Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Սիրո ազդեցության գաղտնիքները

LIFE

Իսկական սիրո առաջին գաղտնիքը մտքի ուժն է: Սերն սկսվում է մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Սիրով լի մտքերը ծնում են սիրով լի կյանք և սիրով լեցուն հարաբերություններ: Մեր իդեալական զուգընկերոջ մասին մտքերը թույլ կտան ճանաչել նրան, երբ հանդիպենք: 

Իսկական սիրո երկրորդ գաղտնիքը հարգանքի ուժն է:
Որպեսզի սիրենք ինչ-որ մեկին, պետք է սովորենք հարգել նրան, սակայն նախևառաջ պետք է հարգենք ինքներս մեզ: Որպեսզի ուրիշները մեզ հարգեն, պետք է հարց տանք մեզ՝ ի՞նչն ենք մենք հարգում մեր մեջ: Որպեսզի հարգենք ուրիշներին, նույնիսկ նրանց, ովքեր մեզ դուր չեն գալիս, նորից պետք է հարցնենք մեզ՝ ի՞նչն եմ ես հարգում նրա մեջ:

Իսկական սիրո երրորդ գաղտնիքը տալու ուժն է:
Եթե ցանկանում ենք սեր ստանալ, պետք է կարողանանք այն տալ: Որքան շատ սեր ենք տալիս, այնքան շատ ենք ստանում: Սիրել նշանակում է քո մի մասը տալ առանց պարտքի, պահանջի: Նախքան հարաբերություններ սկսելը, հարցրեք ձեզ ոչ թե այն մասին, թե ինչ կարող է դիմացինը տալ ձեզ, այլ թե ինչ կարող եք դու՛ք տալ նրան: Իսկական սիրո գաղտնի բանաձևն է՝ ուշադրություն դարձնել ոչ թե վերցնելու, այլ տալու վրա:

Իսկական սիրո չորրորդ գաղտնիքը ընկերության ուժն է:
Որպեսզի գտնենք իսկական սեր, նախ և առաջ պետք է գտնենք իսկական ընկեր: Սիրել նշանակում է ոչ թե նայել մեկը մյուսին, այլ միասին նայել աշխարհին` մեկ ուղղությամբ: Որպեսզի իսկապես սիրենք ինչ-որ մեկին, պետք է ընդունենք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Ընկերությունը հիմք է, որի վրա զարգանում է սերը: Եթե ուզում եք հարաբերություններում սեր լինի, նախ և առաջ ընկերություն ստեղծեք:

Իսկական սիրո հինգերորդ գաղտնիքը հպման ուժն է:
Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումն է: Այն քանդում է բոլոր պատնեշները և ամրացնում փոխհարաբերությունները: Հպումը փոխում է ֆիզիկական և հուզական վիճակները, մարդկանց դարձնում ավելի ընկալունակ սիրո հանդեպ: Հպումը կարող է բուժել և ջերմացնել սիրտը: Երբ բացում ես գիրկդ, բացում ես նաև սիրտդ:

Իսկական սիրո վեցերորդ գաղտնիքը ազատություն տալու ուժն է:
Եթե սիրում եք ինչ-որ մեկին, բաց թողեք նրան: Եթե նա վերադարձավ, ուրեմն ձերն է, եթե ոչ՝ ձերը երբեք էլ չի եղել: Նույնիսկ իսկական սիրո դեպքում մարդկանց սեփական տարածություն է պետք: Եթե ուզում եք սովորել սիրել, սկզբում պետք է կարողանաք ներել, ազատվել նախկին վիրավորանքներից և տխրությունից:

Իսկական սիրո յոթերորդ գաղտնիքը շփման ուժն է:
Երբ մենք սովորում ենք շփվել ազատորեն, կյանքը փոխվում է: Սիրել ինչ-որ մեկին, նշանակում է շփվել նրա հետ: Թույլ տվեք, որ մարդն զգա, որ դուք սիրում և գնահատում եք նրան: Երբեք մի խուսափեք ասել այս երեք կախարդական բառերը՝ «Ես քեզ սիրում եմ»: Միշտ պատրաստ պահեք սիրո խոսքեր այն մարդու համար, ում սիրում եք, միգուցե դուք տեսնում եք կամ խոսում եք նրա հետ վերջին անգամ: Ինչո՞ւ դա չանել հենց հիմա:

Իսկական սիրո ութերորդ գաղտնիքը նվիրվածության ուժն է:
Որպեսզի սերն իսկական լինի, պետք է նվիրված լինենք նրան և այդ նվիրվածությունը արտացոլվի մեր մտքերում և գործողություներում: Նվիրվածությունն իսկական սիրո ապացույցն է: Որպեսզի ունենանք իսկական սիրային հարաբերություններ, պետք է լինենք նվիրված այդ հարաբերություններին: Նվիրվածությամբ է ամուր հարաբերությունը տարբերվում փխրուն հարաբերությունից:

Իսկական սիրո իններորդ գաղտնիքը կրքի ուժն է:
Կիրքը բորբոքում է սերը և թույլ չի տալիս, որ այն մարի: Երկարատև կիրքը դրսևորվում է ոչ միայն ֆիզիկական ցանկությունների մեջ, այլև խորը նվիրվածության, հետաքրքրության, ուրախ սպասումի մեջ: Ինքաբուխ պոռթկումներն են ծնում կիրք: Սիրո և երջանկության իմաստը մեկն է՝ պետք է ամեն օր ապրել կրքով:

Իսկական սիրո տասներորդ գաղտնիքը վստահության ուժն է:
Վստահությունը կենսականորեն կարևոր է իսկական սիրային հարաբերությունների համար: Առանց վստահության զույգերից մեկը դառնում է կասկածամիտ, տագնապային, իսկ մյուսն իրեն հուզական թակարդի մեջ է զգում, նրան թվում է, թե իրեն թույլ չեն տալիս ազատ շնչել: Անհնար է իսկապես սիրել մեկին առանց լիովին վստահելու: Որպեսզի պարզենք՝ տվյալ մարդը համապատասխանում է մեզ, թե ոչ, պետք է ուղղակի հարց տանք մեզ՝ վստահո՞ւմ ենք արդյոք նրան լիովին: Եթե պատասխանը ոչ է, ապա պետք է խորը մտածել նախքան պատասխանատվություն վերցնելը:

 

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board