Բժշկական համալսարանի ռուսահայ շրջանավարտներն Արցախին նվիրել են ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ
SOCIETY«Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ-բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպության անդամ ` Մոսկվայիանհետաձգելի մանկականվիրաբուժության և վնասվածքաբանությանգիտահետազոտական ինստիտուտիփոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանըռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրել է ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարա րության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սա ոչ թե օգնություն է, այլպարտավորություն, որը մենքՌուսաստանում գործունեությունծավալող՝ Երևանի բժշկականհամալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը՝ հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուց իչը վստահեցրել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ծանոթացավ տրամադրված ապրանքներին՝ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում»: Նա բարձր գնահատեց մեր բժիշկ-հայրենակիցների պատրաստակամությունը, և տեղեկացրեց, որ նվիրատվությունն առաջիկա օրերին կփոխանցվի ԼՂՀ առողջապահության նախարարությանը»:



