Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Պետք է անցում կատարել ռազմաարդյունաբերական հաջորդ մակարդակին

ANALYSIS

Տարիներ շարունակ տարբեր մակարդակներում խոսվել է մեր երկրում գործող հզոր ռազմաարդյունաբերական համալիրի գոյության մասին: Բազմիցս ցուցադրվել են հայրենական արտադրության տեխնիկական միջոցները, որոնք իրենց հնարավորություններով չեն զիջում համաշխարհային անալոգներին, որոշ դեպքերում էլ անգամ գերազանցում են դրանց: Սակայն ապրիլյան 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ռազմաարդյանաբերական համալիրը, մեղմ ասած, այն չէ, ինչի կարիքն այսօր ունենք: Հակառակորդի կողմից կիրառված տեխնիկական միջոցներն ու զինատեսակները այնպիսի մակարդակի էին, որ կարելի էր համարել, թե Ադրբեջանը 21-րդ դարի պատերազմ էր վարում: Թեև այդ զինատեսակնրի կիրառման վայերն ու ուղղությունները այնքան էլ նպատակային չէին, այնուհանդերձ, դրանց առկայությունը մարտի դաշտում տեխնիկական բարձր հագեցվածության փաստ է: Այս ամենին մեր զինված ուժերը հակադրեց թերևս նախորդ դարաշրջանի զինատեսակներ, որոնք գերժամանակակից համարել, իհարկե, չենք կարող:

Այսպիսով, կարող ենք ասել, որ թեև մեր ռազմաարդյունաբերական համալիրը գտնվում է զարգացվածության բարձր մակարդակի վրա, սակայն, դրա հետ մեկտեղ, բանակը գերժամանակակից միջոցներ չի ստանում: Սրա թիվ մեկ պատճառն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրին ուղղվող ֆինանսավորումը բավարար չէ նմուշները մասայական արտադրության հոսքագծում ներդնելու համար, այսինքն՝ մեր գիտատեխնիկական կենտրոնների կողմից ստեղծվում են համապատասխան տեխնիկական միջոցներ, փաստացի ունենում ենք դրանք, իչպես նաև ունենում ենք ցանկացած պահի արտադրելու հնարավորություն, սակայն արտադրության կազմակերպման պահը այդպես էլ չի գալիս:

Ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հակառակոդի կողմից այս ուղղությամբ իրականացված քայլերը կասկած չեն թողնում, որ այսօր արդեն ժամանակի հրամայականն է անցում կատարել ռազմաարդյունաբերական համալիրի նոր մակարդակի, որն իրենից կներկայացնի ոչ թե ուսումնասիրող և փորձարկող մակարդակ, այլ արդեն թողարկող և մատակարարող: Լինելով գիտատեխնիկական և տեղակատվական տեխնոլոգիաների նման զարգացվածության մակարդակում՝ մենք պարզապես պարտավոր ենք ապահովել մեր բանակին ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով: Դիտարկման համակարգեր, ԱԹՍ-ներ, ռադիոկապի և տեղորոշման համակարգեր, տարբեր սենսորներ ու նման այլ սաքավորումներ, որոնց թողարկման փաստացի հնարավորությունը ունենք, պետք է լիովին ապահովված լինեն մեր բանակում և դրանց պակասի կամ սակավության մասին խոսք անգամ չլինի:

Սա այն համակարգն է, որին կարող ենք և պարտավոր ենք անցնել, քանզի միայն այս մակարդակի անցնելու պարագայում հնարավոր կլինի խուսափել մարդկային ավելի մեծ կորուստներից և դրա հետ միասին ապահովել մյուս գործընթացների բնականոն ընթացքը:

Իսկ վերջում, կատարելով մի փոքր պատմական ակնարկ, հիշենք, թե ինչպես Արցախյան պատերազմի տարիներին հայաստանյան արդյունաբերական ձեռնարկությունները բազմակողմանի գործունեություն էին ծավալում՝ ռազմաճակատին ապահովելով ինչպես զինամթերքով ու տեխնիկական միջոցներով, այնպես էլ գիտության բնագավառի բազմաթիվ նորամուծությունները կիրառելով պատերազմի դաշտում: Նման օրինակները բազմաթիվ են և շատ ուսուցողական մեր օրերի համար:

Հայկ Բեջանյան

Past.am վերլուծաբան

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall