Ախուրյանում 136 ընտանիք բնակարան կստանա
SOCIETYՀՀ քաղաքաշինության նախարարության և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ Ախուրյանի գյուղապետարանում կայացել է վիճակահանություն, որի ժամանակ ձևավորվել է երկրաշարժի հետևանքով Ախուրյան համայնքում անօթևան մնացած և շահառու ճանաչված, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 136 ընտանիքներից բնակարանի գնման վկ այագիր (ԲԳՎ) և համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերից բնակարան ստացողների ցուցակները:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Վիճակահանության արդյունքներով՝ ԲԳՎ ստացողների ցուցակում է ընդգրկվել 36 ընտանիք, որոնց բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված 210.0 մլն դրամի շրջանակներում:
Իսկ բնակարան ստացողների ցուցակում ընդգրկված 100 ընտանիք բնակարան է ստանալու համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների ավարտից հետո՝ այդ շենքերից բնակարանների հատկացմամբ»:



