Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան
SOCIETYԾիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ տեղի է ունեցել ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին FPWC հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հիմնադրամի հաղորդագրությունում նշված է. «Այս նախաձեռնությունը մեկտեղում Õ § պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաս տվում: Այս տարի ցողուններից կենսահումուս պատրաստել կօգնեն Երևանի բուսաբանական այգին և «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը: «Այս նախաձեռնությունը մի քանիտարիների ընթացքում դարձավ ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: «Ծաղկահավաք»-ի գաղափարնայնքան համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, որ բոլորինը դարձավ՝ առավել մեծ արձագանք գտնելովհատկապես երիտասարդների շրջանում. սա է կազմակերպիչներիս ամեն ակարևոր ձեռքբերումը: Հարգանքի տուրքմատուցելու այն մղումը, որ տասնյակ հազարավորների ամեն տարի ապրիլի 24-ին բերում է հուշահամալիր, այժմամբողջականացվում է Ծաղկահավաքով», - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանմանհիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը»։
Ինչպես 2010թ.-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-իաջակցությամբ:Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթականհաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ:< i>



