Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Լոքյանն ընդունել է Համաշխարհաին բանկի մշակած ծրագրի թիմի անդամներին

ECONOMICS

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կողմից մշակված Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի թիմի անդամներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Ողջունելով հյուրերին` նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել ծրագիրը և կարևորել այն՝ տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման առումով: «Ծրագիրը մեր երկրի համար շատ կարևոր է և անհրաժեշտ: Տարածքների զարգացումը մեր առաջնահերթությունն է, և  կարծում եմ, որ ծրագիրն իր բաղադրիչներով ուղղակիորեն առնչվում է տարածքային կառավարման և զարգացման ընդհանուր ռազմավարությանը: Աղքատության կրճատում մարզերում, ﬔկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակի բարձրացում, տարածքների զբոսաշրջային գրավչություն. սխրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց լուծումները ծրագիրը ապագայում պետք է տա»,- հանդիպման սկզբում ասել է նախարարը և պատրաստակամություն  հայտնել մարզային և համայնքային մակարդակով աջակցելու ծրագրի ընթացքին:

ՏՏԵԶ ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Այվեդան  շնորհակալություն է հայտնել նախարար Դավիթ  Լոքյանին ջերմ ընդունելության համար և շնորհավորել պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ մենք ունենք երկարամյա և հաջողված  գործընկերություն: Այս ծրագիրը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մասնավորապես` զբոսաշրջության տեսանկյունից»,-ասել է Ահմեդ Այվեդան: Նա մանրամասն ներկայացրել է ծրագրով նախատեսվող միջոցառումները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և ծրագրի ռազմավարութ յան թիրախները: Պարոն Այվեդան նշել է, որ ՏՏԵԶ ծրագրի նպատակը ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումն է՝ ուղղված մեր երկրի ընտրված մարզերում տեղական տնտեսության զարգացմանը, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, այդ թվում՝ մշակութային ժառանգության վերականգնմանը և զբոսաշրջային երթուղու զարգացմանը:  

ՏՏԵԶ ծրագրի նպատակաուղղվածության համատեքստում Դավիթ Լոքյանն ընդգծել է համակարգման ճշգրիտ մոդելի կիրառումը, որը հնարավորություն կտա ընտրել այնպիսի տարածքներ, որտեղ ներդրումներն ու ցուցաբերվող օժանդակությունը կհանգեցնեն ավելացված արժեքի ապահովման: Նախարարի համոզմամբ, օպտիմալ ծախսումներով մեծ արդյունք ստանալու համար տարածքներ ուղղվող բոլոր միջոցները պետք է համակարգվեն զուգահեռության և ուղղահայացության սկզբունքներով, այդպիսով թիրախային ամենաաղքատ տարածքները բերելով միջին զարգացման մակարդակի: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ծրագրի բաղադրիչներին, մասնավորապես` ժառանգության կենտրոնի վերականգնում և զբոսաշրջային շրջանի մշակում, պետական-մասնավոր ներդրում, ինստիտուցիոնալ զարգացում և այլն: Հանրային ենթակառուցվածքներում մասնավոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից նախարարը կարևորել է պետական-մասնավոր ներդրում բաղադրիչը և նշել, որ այն հետագայում այլ տարածքներում նույն մեխանիզմը կիրառելու լավ օրինակ կարող է դառնալ, քանի որ, նախարարի խոսքով, այդ կարգի համագործակցության փորձի պակաս կա երկրում:

Հանդիպմանը քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրին վերաբերող մի շարք այլ հարցեր, ներկայացվել են առաջարկություններ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference