Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյան. «Մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին»

SOCIETY

Երևանի ավագանու ապրիլի 27-ին տեղի ունեցած նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի ավագանու անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը: 

 Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին է ներկայացրել նաև այն միջոցառումները, որ իրականացրել և իրականացնում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը Արցախի մեր հայրենակիցներին ու պաշտպանական բանակին, ինչպես նաև երևանաբնակ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ.
 «Անշուշտ, բոլորիս պարտքն է լինել մեր հերոսների ընտանիքների կողքին, սատարել ու աջակցել նրանց, և այդ ուղղությամբ մի շարք քայլեր արդեն իսկ ձեռնարկել ենք: Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը 100 տոննա պարենային աջակցություն է ցուցաբերել Արցախին, բացի այդ, 12 վարչական շրջաններն էլ իրենց հերթին անհրաժեշտ գույք, սնունդ, նաև շինանյութ են ուղարկել Արցախի իրենց գործընկեր քաղաքներին ու շրջաններին: Համոզված եմ՝ տեղյակ եք, որ իմ հանձնարարությամբ սոցիալական ապահովության վարչությունն արդեն ուսումնասիրում է երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ մեր լիազորությունների շրջանակներում և հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով: Նաև հանձնարարել եմ, որ անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ: Ու երբ կունենանք արդեն այդ մասով հստակ տվյալներ, կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշման նախագիծ, որն էլ, համոզված եմ, բոլորիդ կողմից կարժանանա հավանության»:
 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան հանձնարարական է տրվել հանրակրթության վարչությանը՝ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու նպատակով ուսումնասիրել և ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ սովորել են մերօրյա հերոսները՝ տեղերում վերջիններիս հիշատակը հավերժացնող անկյուններ ձևավորելու նպատակով:
 Քաղաքապետը նշել է, որ քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է քննարկել Երևան քաղաքի 2016թ. բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման և ազատված միջոցները մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքներին աջակցության նպատակով օգտագործելու հնարավորությունը: 
 «Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
 Այնուհետ անցնելով օրակարգի հարցերին՝ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի, ինչպես նաև դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: 
 Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի եզրակացությունը, հիմք ընդունելով Հայաստանի նկարիչների միության նախագահի գրությունը՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանել նկարիչների միության անդամ 52 արվեստագետների արվեստանոցների մասով: 
 Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը: 
 Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 25-ին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League