Կենտրոնում և Նոր Նորքում վթարային ջրանջատումներ կլինեն
SOCIETY«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ապրիլի 28-ին Կենտրոնում և Նոր Նորքում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման ընդհատումների մասին: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մհեր Մկրտչյան, Չայկովսկու, Մելիք Ադամյան, Ֆիրդուսու փողոցների, Հանրապետության փողոցի և փակուղու, Տիգրան Մեծի պող. 6-ից-12 զույգ, 1-ից-15 կենտ, Խանջյան փող. 1-ից-13, Բուզանդի փող. 1, 3, 5 համարների ջրամատակարարումը: Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



