Հակառակորդի կրակոցների հետևանքով ունենք 3 վիրավոր
SOCIETYԱդրբեջանական զինուժի կողմից ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Երեք վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Դա չի նշանակում, որ կյանքին վտանգ է սպառնում, պարզապես վիրավորվելու աստիճանն է այդպիսին: Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածք ազդոսկրի հատվածում: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ այս գիշեր կյանքին վտանգ սպառնացող վիրավորման դեպք չենք ունեցել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկվածինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև ապրիլի 26-ի լույս27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղածգրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում`ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներիցղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելիքան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվելՄարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացուվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:



