Ավտոբուսի պայթյունից տուժած կինը ենթադրյալ մեղավորի մոտ կասկածելի ոչինչ չէր նկատել
SOCIETYNews.am-ը գրում է.
«Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունից տուժած 53-ամյա Հասմիկ Մելքոնյանն իր բարեկամուհու՝ 37-ամյա հղի Անուշ Եղիկյանի հետ նստած է եղել պայթյունի ենթադրյալ մեղավորի ուղղությամբ, սակայն նրա մոտ ոչ մի կասկածելի բան չի նկատել:
«Պայթյունի պահը չեմ հիշում, Անուշի հետ եմ եղել ավտոբուսում: Ոչինչ չեմ լսել, տեսել, միայն զգացի, որ թուլացա ամբողջ մարմնով, ձեռքերս չէին կառավարվում, նույնիսկ գոռում էի եւ իմ ձայնը չէի լսում: Պայթյունից հետո մութ էր, ոչինչ չէր երեւում, շուռ եկա կողքի` տեսնեմ ովքեր կան, տեսա պատուհանները չկան, վարորդը չկա, ուզում էի դռնից դուրս գալ, դռնից մահացածի մարմինն էր կախված: Սկսեցի գոռալ՝ օգնեցեք, տեսա՝ դիմացի մայթին մեքենաներ են կանգնել ու դեպի մեզ են վազում մարդիկ, եկան օգնեցին, դուրս եկանք»,-պատմել է կինը:
Շարունակությունն՝ այստեղ։



