Իրանի պաշտպանության նախարարը հավաստել է հրթիռային ծրագրի զարգացումը
INTERNATIONAL NEWSԹեհրանը զարգացնելու Է պաշտպանական հրթիռային ծրագիրը, ոչ ոք չի կարողանա դրան խանգարել: Այդ մասին ապրիլի 27-ին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Հոսեն Դեքհանը՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան 5-րդ խորհրդաժողովում:
Իրանը երբեք սպառնալիքներ չի ստեղծել եւ չի ստեղծի այլ երկրների անվտանգության համար:
«Իրանը երբեք հարձակումներ չի ձեռնարկել եւ սպառնալիքներ չի ստեղծել ու չի ստեղծի մյուս երկրների անվտանգության համար եւ դատապարտում Է ագրեսիան ու ուժի կիրառումը ինքնիշխան պետությունների դեմ»,-նշել Է նախարարը:
Դեքհանը հավելել Է, որ «Իրանը շեշտը դնում Է արտադրական ուժերի, ինչպես նաեւ գործընկերության, համագործակցության վրա եւ ամենայն լրջությամբ շարունակելու Է իր ծրագրերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



