Իրանը 2017 թվականին կդադարեցնի բենզինի ներմուծումը
INTERNATIONAL NEWSԻրանին բենզինի ներմուծում չի պահանջվի 2017 թվականի մարտին Persian Gulf Star վերամշակման գործարանի առաջին հերթի գործարկումից հետո: Այդ մասին հայտնել Է Իրանի նավթի նախարարության Shana նորությունների գործակալությունը:
Վերամշակման գործարանի կարողությունը կկազմի օրական 36 միլիոն լիտր բենզին եւ 14 միլիոն լիտր դիզելային վառելիք: Գործարանն օրական կվերամշակի շուրջ 360 հազար բարել խտուցք, որը կմատակարարվի Հարավային Փարս հանքավայրից:
Նախագիծն իրականացվում Է մասնավոր մշակողների եւ National Oil Refinery and Distribution Co. (NIORDC) պետական ընկերության կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



