Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Գերմանիայի թուրք պատգամավորը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար

INTERNATIONAL NEWS

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները սկսվեցին Գյոփինգենի Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից, որին  հաջորդեց  եկեղեցու առջեւ տեղադրված խաչքարի առաջ Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց բարեխոսական հատուկ կարգ։  Այն շարունակվեց Շտուտգարդի հայոց գերզմանատան խաչքարի առջեւ, ուր կրկին հավաքվել էին մի քանի հարյուր համայնքայիներ։ Արարողությունից հետո համայնքի հոգեւոր հովիվ՝ Արժանապատիվ Տ․Տիրատուր քհն․ Սարդարյանը դիմելով ներկաներին, պատվիրեց չմոռանալ, այլ սրտերում փորագրել հիշատակը Հայոց ցեղասպանության զոհերի։ «Այսօր մեզ փորձում են համոզել մոռանալ, բայց ինչպես կարելի է մոռանալ կորուստները եկեղեցիների ու տարածքների, բայց մանավանդ միլիոնավոր մարդկանց, որ զոհ դարձան եւ նույնիսկ չծնվեցին…»,- ասաց Տեր հայրը։ Իր սրտի խոսքով ելույթ ունեցավ նաև համայնքի ամենատարեց անդամներից մեկը՝ դոկտոր Ներես Քարայանը, ով հիասքանչ հայերենով իր խոսքն ուղղեց ներկաներին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ոճրագործությանը, դատապարտելով թշնամուն, պահանջելով հայ երիտասարդներից ավելի հայացած, ավելի հավատացյալ դարձած, վերադառնալ տները, հիշել, չմոռանալ եւ լինել պահանջատեր։

Ինչպես  տեղեկացրին Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքից, Շտուտգարտի կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ բողոքական Մարթին Լյութեր եկեղեցում։ Հոգեւոր հովվի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգի Լանդթագի պատգամավոր, կանաչների կուսակցության անդամ  Վիլի Հայդերը։ Նա ոչ միայն հստակորեն դատապարտեց Թուրքիային՝ Ցեղասպանությունը չճանաչելու համար, այլեւ խոսեց Գերմանիայի մեղսակցության մասին եւ վստահեցրեց ներկաներին, որ կանաչների կուսակցությունն ամեն ջանք պետք է թափի, որ հունիսի 2- ին Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ելույթ ունեցավ նաեւ ազգությամբ թուրք, քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Բիրգյուլ Ակփինարը, ով ներողություն խնդրեց հայ ժողովրդից Ցեղասպանության համար` գլուխ խոնարհելով զոհերի առջեւ, դատապարտելով Թուրքիայի այսօրվա իշխանություններին։ Նա նույնպես խոստացավ, ամեն ջանք ներդնել, որպեսզի Գերմանիայի Բունդեսթագը ճանաչի Ցեղասպանությունը, եւ հնարավոր դառնա երկխոսությունը Գերմանիայում բնակվող հայերի, հույների, Պոնտոսի հույների, ասորիների եւ թուրք երիտասարդների միջեւ։ Ելույթ ունեցավ նաեւ Բ ադեն-Վյուրթենբերգի Բողոքական Եկեղեցու ներկայացուցիչ՝ պրոֆեսոր Ուլրիխ Հեկելը, ով իր ցավակցությունը եւ զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին, եւ հաստատեց բողոքական եկեղեցու բոլոր ուժերը ներդնել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։

Ողջույնի խոսքերից հետո տեղի ունեցավ երկար սպասված Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» կատարումը՝ մասնակցությամբ Բադ-Վիլբելի կամերային նվագախմբի, ZwischenTöne երգչախմբի, երգիչներ Անի Յորենցի եւ Գուրգեն Բաղեյանի, եւ  դիրիժոր Քլաուս Ալբերտ Բաուերի ղեկավարությամբ։ Հիասքանչ այս կատարումը, որը սինթեզ էր լատինական տեքստերի եւ հայկական երաժշտության, շատ հոգեհարազատ էր ինչպես գերմանացիներին, այնպես էլ հայերին։ Այդ երաժշտությունը մի փոքր կարծես թեթեւացրեց հայ ժողովրդի վիշտը, եւ ինչպես հոգեւոր հովիվն իր շնորհակալանքի խոսքում ասաց. «Մեր սրբադասված նահատակները իրենց բարեխոուսթյամբ նայում են մեզ եւ ուրախանում, որ մենք հիշում ենք իրենց, ուստի մենք էլ պետք է միանանք նրանց եւ միասին աղոթենք՝ «Հայր մեր, որ յերկինս ես»։ Համերգին ներկա էին շուրջ 400-ից ավելի հայ եւ գերմանացի, հույն եւ արամեացի։ Համերգի ավարտին հոտնկայս երկարատեւ ծափահարությունների արժանացավ ինչպես Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», այնպես էլ նվավախմբի, երգչախմբի եւ մենակատարների կատարումը։

 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys