19-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը. երեք տանկ՝ 30 րոպեում
SOCIETYMediamax.am-ը գրում է.
«Ապրիլյան պատերազմը շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի լրջության, ռազմական տեխնիկայի տեսակների, ներգրավված ուժերի եւ միջոցների քանակի տեսանկյունից աննախադեպ էին անգամ ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ:
Սակայն, այս պատերազմում եւս, մենք ունեցանք երիտասարդ հերոսներ: Նրանցից մեկը ԼՂՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Ռաֆայել Հովհաննիսյանն է:
Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի նախահարձակ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած ծառայության համար ՀՀ նախագահի կողմից Ռաֆայելը պարգեւատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:
19-ամյա գյումրեցին «ֆագոտով» 30 րոպեում խոցել է հակառակորդի 3 տանկ:
«Ապրիլի 2-ի առավոտյան արդեն դիրքերում էինք: 10:30-ի սահմաններում, մեր հրամանատարական դիտարկման կետից խոցեցի հակառակորդի առաջին տանկը: Թշնամին մեր ուղղությամբ էր շարժվում 11 տանկով: Առաջին տանկը խոցելու պահին չէի մտածում արդյունքի մասին. նպատակս մեկն էր՝ հնարավորինս շեղել թշնամու մտադրությունը», - պատմում է նա:
Ռաֆայելը 3 տանկը խոցել է 4 արկով: Առաջին երկուսը միանգամից խոցվել են, իսկ երրորդին ուղղված առաջին արկը վրիպել է, երկրորդը՝ հասել նշանակետին:
Ռաֆայելը դեռ ժամանակ ու առիթ չի ունեցել լիարժեք գիտակցելու, թե ինչ է իրականում կատարվել:
«Այդ թեժ պահերից հետո միայն հասկացա, որ ես եմ տանկերը խոցել»:
Շփման գծի հյուսիսային հատվածում՝ մարտերի ամենաթեժ կետերում, բոլորը գիտեն՝ «Գյումրին թշնամական վեց տանկ է խոցել»:
Շարունակությունն՝ այստեղ։



