Ջոն Քերին օֆշորներում սեփականություն չունի. Պետդեպ
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օֆշորներում որևէ ունեցվածք չունի։ Այս մասին հայտարարել է ամերիկյան պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, այդ մասին հայտարարությունն արվել է ամերիկյան մամուլում արված հրապարակումներից հետո, որոնցում նշվում էր, որ Քերիի կինը՝ Թերեզան, մեծ կարողության տեր է՝ ունի հիմնադրամներ ու ակտիվներ
Թոների խոսքով՝ Քերին այդ հիմնադրամներից տոկոսներ ու ակտիվներ չունի, հետևաբար՝ դրանցից որևէ եկամուտ չի ստանում:
Թոները դրական պատասխան է տվել հարցին, թե արդյոք հիշատակված հիմնադրամները հարկեր վճարում են: Նրա խոսքով՝ առկա հրապարակումներն անակնկալ չէին ԱՄՆ պետքարտուղարության համար, չնայած հրապարակման տոնը գերատեսչությանը որոշակի շփոթության մեջ է գցել։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



