Երեկ ինչ-որ վիճաբանություն լսել եմ. պատմում է ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձի մոր հարևանը
SOCIETYԵրևանի Հալաբյան փողոցում երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունը իրականացրած ենթադրյալ անձի մոր՝ Կլարա Բալյանի՝ Մարգարյան փողոցում գտնվող բնակարանի դուռը փակ է: Tert.am-ը զրուցել է հարևանների հետ, ովքեր հիմնականում խուսափում էին մանրամասներ հայտնել և պարզապես նշում էին, որ այդ բնակարանում ապրում է Կլարա Բալյանը և նրա տղայի անունը Ռուբեն է (ազգանունը Tert.am—ին դեռ հայտնի չէ):
Նրանց անմիջական հարևանը, ով չցանկացավ ներկայանալ, սակայն նշեց, որ իր տեղեկությամբ՝ տիկին Կլարան բավական կրթված անձնավորություն է, իսկ տղան էլ խելացի մարդու տպավորություն է թողել:
«Երեկ ինչ-որ վիճաբանություն լսել եմ, սակայն չեմ ենթադրել, որ լուրջ բան կա, քանի որ մտածել եմ, որ բոլոր մայրերն ու տղաները վիճում են»,-ասաց նա և նշեց, որ այլ մանրամասներ չգիտի:
Մանրամասները՝ Tert.am-ում:



