Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայում

INTERNATIONAL NEWS

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ապրիլի 22-24-ը անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնց այս տարվա գլխավոր ուղերձը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ֆրանսահայերի և հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների անվերապահ աջակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ընդունելություն քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Դեսպան Չիտեչյանն իր խոսքում բարձր արժևորեց Փարիզի քաղաքապետի կողմից փարիզահայության հանդեպ շարունակական ուշադիր վերաբերմունքը: ՀՀ դեսպանը, շեշտելով թուրք իշխանությունների կողմից պետական մակարդակով ժխտողականության տարածման անթույլատրելիությունը, անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի լայնածավալ խախտմանը և դրան հաջորդած թուրք իշխանությունների անընդունելի արձագանքին, որը ոչ այլ ինչ է, քան հայատյացության հարյուրամյա քաղաքականության շարունակության վկայություն և տարածաշրջանում խաղաղության դեմ ուղղված անպատասխանատու կոչ: «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լիովին գիտակցի, որ թուրքական վարչակարգի հայտարարությունները՝ ի աջակցություն ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությանը, սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում և ամենօրյա հակահայ ատելության մթնոլորտում ապրող թուրք և ադրբեջանցի ժողովուրդների համար»,- նշեց դեսպան Չիտեչյանը:

Ապրիլի 23-ին հայոց նահատակներին հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ դեսպան Չիտեչյանի և ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Հաղթանակի կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչով կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որում Ֆրանսիայի Հանրապետությունը ներկայացնում էր Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլյուգմանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարնե ր: Ելույթներով հանդես եկան պետքարտուղար Դեզիրը, փոխքաղաքապետ Կլյուգմանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Էլիսեյան դաշտեր պողոտայով:

Նույն օրը ֆրանսահայ կառույցների կոչով՝ հիշատակի բազմամարդ հավաքներ տեղի ունեցան Ֆրանսիայի խոշոր քաղաքներ Մարսելում, Լիոնում, Թուլուզում և Վալանսում՝ Ֆրանսիայի տեղական և պետական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների գլխավորությամբ:

Ապրիլի 23-24-ը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ կազմակերպվեցին Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում համայնքային իշխանությունների կողմից:

 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys